Թռիչք օդապարիկով

Դուք երբևէ թռչել ե՞ք օդապարիկով։ Մենք առաջարկում ենք Ձեզ վայելել Հայաստանի չքնաղ լեռնաշխարհը  թռչնի թռիչքի բարձրությունից։ Սա կլինի Ձեր կյանքի ամենաանմոռանալի արկածներից մեկը։ Ադրենալին, մաքուր օդ, աննկարագրելի գեղեցիկ տեսարաններ 1000 մ բարձրությունից և իհարկե բացառիկ GoPro նկարահանում, այս ամենը սպասում է բոլոր նրանց, ովքեր կօգտվեն մեր առաջարկությունից։
Այս ծրագիրը տևում է 4-5 ժամ ՝ արևածագից 1-2 ժամ հետո կամ մայրամուտից 2-3 ժամ առաջ։ Բուն թռիչքը տևում է մոտ 1 ժամ (40-90 րոպե` կախված քամու ուղղությունից և արագությունից)։ Թռիչքի առավելագույն բարձրությունը կազմում է 1000 մ:
Թռիչքի ընթացքում ուղևորների ընդհանուր քաշը չպետք է գերազանցի 230կգ-ը:
Օդապարիկով թռիչքներ թույլատրվում է կատարել ինչպես ամռանն, այնպես էլ ձմռանը: Թույլատրելի ջերմաստիճանը՝ -20- ից +40°С:
Թռիչքները կարող են հետաձգվել անբարենպաստ եղանակային պայմանների և քամու բարձր արագության դեպքում: Թույլատրելի արագությունն է՝ միչև 5 մ/վ: 
Փաթեթը ներառում է՝

  • Տեղափոխություն թռիչքի վայր, և վերադարձ Երևան։
  • Օդապարիկի՝ թռիչքին պատրաստման գործընթացի մեջ մասնակցություն, որը տևում է մոտ 30 րոպե:
  • Ամբողջ թռիչքի ընթացքում կատարվող GOPRO նկարահանում:
  • Թռիչքից հետո կատարվում է օդագնացի պատվոգրի հանձնման արարողություն:
  • Հյուրասիրություն՝ զովացուցիչ ըմպելիքներ,տաք սուրճ,շամպայն և քաղցրավենիք:

Place

Yeghvard - Arzni

Hrazdan – Sevan

Aparan Reservoir

Garni - Geghard

Goris – Tatev

Odzun - Stepanavan

1 person

90000 AMD

90000 AMD

90000 AMD

-

-

-

2 persons

160000 AMD

170000 AMD

170000 AMD

200000 AMD

-

-

3 persons

220000 AMD

225000 AMD

225000 AMD

250000 AMD

300000 AMD

300000 AMD

4 persons

290000 AMD

300000 AMD

300000 AMD

320000 AMD

360000 AMD

360000 AMD

Հարցման համար սեղմեք գնի վրա

Նորություններ