Պարապլան

Տանդեմ թռիչք

Տանդեմ թռիչքները հիանալի հնարավորություն են այս սպորտի ողջ հաճույքը զգալու համար առանց որևէ հմտություններին տիրապետելու։ Մասնագետ օդաչուն կհոգա ամեն ինրի մասին ամբողջ թռիչքի ընթացքում։ Օրս սկսվում է մասնագետի և մասնակիցների հանդիպումից Երևանում։ Այնուհետ նրանք միասին կուղևորվեն նախօրոք պլանավորված թռիչքի վայր (Դիլիջան, Ապարան, Սևանա լիճ, Բուժական, Հատիս սար) հարմարավետ տրանսպորտային միջոցով։ Մեկնարկային կետը գտնվում է ծովի մակարդակից 2000-2800 մ բարձրության վրա։ Թռիչքի վայր հասնելուց հետո մասնակիցները կհագնեն հատուկ ամրակապեր (դիմացից մասնակիցը, ետևից մասնագետը) և կստանան թռիրքի ընթացքի վերաբերյալ վերջին հրահանգները։ Թռիչքը տևում է մոտավորապես 20 րոպե, որի ընթացքում կիրականացվի GoPro նկարահանում։ Թռիրքի մասնկաիցները պետք է կրեն սպորտային հագուստ, ցանկալի է ունենալ արևապաշտպան ակնոցներ, գլխարկ, արևայրուքի դեմ քսուկ և իհարկե բարձր տրամադրություն։
Տուրի ավարտից հետո բոլոր մասնակիցները կտեղափոխվեն Երևան։
Հնարավոր է թռիչքի չեղարկումը կամ հետաձգումը՝ եղանակային պայմաններից ելնելով։ 

Paragliding

Tandem Flight

1 person (GoPro Camera, flight, transfer)

48000 AMD

Հարցման համար սեղմեք արժեքի վրա

Նորություններ