Մարտի 17-ին կայացավ "StoneLand Travel" ընկերության շնորհանդեսը Մոսկվայում

Մարտի 17-ին կայացավ մեր ընկերության երկար սպասված շնորհանդեսը Մոսկվա քաղաքում։

Շնորհանդեսի անցկացման վայրն ընտրվել էր Մոսկվայում  գտնվող "ВДНХ"-ի հայկական տաղավարը։ Շնորհանդեսին նախատեսվում էր ունենալ մինչև 80 հյուր, սակայն ներկա գտնվեցին 100 տուրիստական ընկերությունների ներկայացուցիչներ։ Շնորհանդեսի ընթացքում ներկայացվող նյութը բավական բովանդակալից էր կազմված՝ կարճ ժամանակի ընթացքում հնարավորինս շատ ինֆորմացիա մասնակիցներին փոխանցելու միտումով։ Միջոցառումը տևեց մոտ 2 ժամ, որի ընթացքեւմ հետաքրքրաշարժ ունկնդիրները հղում էին ընկերության տնօրենին իրենց հարցերը Հայաստանի և այստեղ մատուցվող բազմաթիվ տարատեսակ ծառայությունների վերաբերյալ։ Ինչից հետո կայացավ բոլորի կողմից երկար սպասված խաղարկությունը, որի արդյունքում հյուրերը ստացան նվերներ հայկական հուշանվերների և հանրահայտ կոնյակի տեսքով։ Ապա բոլորը հրավիրվեցին օգտվելու հայկական ավանդական քաղցր սեղանից և համտեսելու հայկական կոնյակն ու գինին։ Երբ միջոցառման ավարտը մոտենում էր հյուրերը կիսվում էին իրենց տպավորություններով և կարծիքներով Հայաստանում զարգացող զբոսաշրջության վերաբերյալ, փոխանակվում տվյալներով և քննարկում հետագա համագործակցության պայմանները։

Բարեբախտաբար շնորհանդեսից հետո մենք ժամանակ ունեցանք Մոսկվայում մի փոքր շրջելու, Կարմիր հրապարակում լուսանկարվելու և իհարկե մոսկավյան պլոմբիրը համտեսելու համար։  

Նորություններ