Հունիսի 1-ին Երևանում՝ Կարեն Դեմիրչյանի անվան ՄՀՀ-ում, տեղի կունենա "Օկեան Էլզի" ուկրաինական ռոք խմբի համերգը

Ուկրաինական Okean Elzy ռոք խումբը հունիսի 1-ին համերգ կտա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այս մասին ասել է համերգի կազմակերպիչ Mezzo Production ընկերության տնօրեն Անի Սաղոյանը։Ավելի վաղ ասվել էր, որ Okean Elzy խումբը պետք է համերգ տար Երևանում 2016-ի ապրիլի 25-ին։ Կազմակերպիչն Azd Production–ն էր, գրում է «ԱՌԿԱ Style»-ը։ Okean Elzy–ն (ուկրաինական անվանումը` «Океан Ельзи») ուկրաինական ռոք խումբ է, որը  հանդես է գալիս տարբեր ժանրերում։ Խումբը ստեղծվել է 1994-ի հոկտեմբերի 12–ին Լվովում։ Խմբի մենակատարը Սվյատոսլավ Վակարչուկն է։
աղբյուր PanARMENIAN.Net

Նորություններ