"Կարճ" Տուր

Երկարությունը՝ 900 կմ: 4 օր, 3 օր ճանապարհին:  
Տրամադրվում են ուղեկցորդ՝ մոտոցիկլետով և տեխօգնության մեքենա:
Օր 1.  Ժամանում Հայաստանի մայրաքաղաք Երևան: Տեղավորում հյուրանոցում: Շրջագայություն քաղաքում: Ծանոթացում մոտոցիկլետների հետ ավտոտնակում:
Օր 2․  Փոխադրում ավտոտնակ ժամը 8:00-ին: Ուղևորություն դեպի Խոր Վիրապ վանային համալիր։ Կարճատև կանգառից հետո շարունակում ենք մեր ճանապարհորդությունը գեղեցիկ կիրճի միջով դեպի Նորավանք։ Այնուհետև ուղևորվում ենք դեպի հարավ՝ Գորիս։ Այստեղ է գտնվում աշխարհի ամենաերկար թռիչք ունեցող ճոպանուղին և Տաթև վանային համալիրը։ Գիշերակաց Գորիսում։
Օր 3. Ուղևորվում ենք դեպի հնագույն աստղադիտարան՝ Քարահունջ: Այնուհետև հին մետաքսյա ճանապարհով՝ Սելիմյան լեռնանցքով, կարճատև կանգառով ուղևորվում ենք դեպի Սևանա լիճ և Սևանավանք։ Շարունակում ենք ճանապարհը լճի երկայնքով և գիշերակացի համար այցելում ենք Ենոքավան գյուղը։
Օր 4. Ուղևորվում ենք դեպի Պարզ լիճ։ Լճի ափի սրճարանում կարճատև հանգստից հետո շարժվում ենք դեպի բարձրադիր հրաբխային Կարի լիճ, որը գտնվում է Հայաստանի ամենաբարձր լեռան՝ Արագածի բարձունքին։ Կարճատև կանգառ հայոց այբուբենի հուշարձանի մոտ։ Իջնելիս այցելում ենք միջնադարյան Ամբերդ ամրոցը և ուղևորվում ենք դեպի Սաղմոսավանք, որը գտնվում է խորը կիրճի եզրին։ Երեկոյան հրաժեշտի ընթրիք Երևանում: Գիշերակաց հյուրանոցում։
Օր 5.  Ճամփորդության ավարտ, ուղեկցում դեպի օդանավակայան:

"Հարավ" 7 օր/6 գիշեր

Երկարությունը՝ 1000 կմ: 6 օր, 5 օր ճանապարհին: 
Տրամադրվում են ուղեկցորդ՝ մոտոցիկլետով եւ տեխօգնության մեքենա:
Օր 1.  Ժամանում Հայաստանի մայրաքաղաք Երևան: Տեղավորում հյուրանոցում: Շրջագայություն քաղաքում: Ծանոթացում մոտոցիկլետների հետ ավտոտնակում:
Օր 2. Երկարությունը՝ 230 կմ: Փոխադրում ավտոտնակ ժամը 8:00-ին: Ուղևորություն Ջերմուկ: Կանգառներ. Նորատուս գյուղի միջնադարյան գերեզմանոց, Մետաքսի ճանապարհին գտնվող քարավանատուն: Գիշերում Եղեգնաձորում:
Օր 3. 220 կմ (80 կմ գրունտային ճանապարհ): M2 մայրուղով մինչեւ Շուռնուխ գյուղի ճամփաբաժան, որտեղից գրունտային ճանապարհով, բազմաթիվ ոլորաններով դեպի գեղատեսիլ լեռներ: Ճամփին այց Բղենո Նորավանք եկեղեցի: Հասնելով Շինուհայր՝ ուղևորություն դեպի Տաթեւի վանքը: Ըստ ցանկության կարելի է նաև օգտվել Եվրոպայի ամենաերկար ճոպանուղուց: Վանքի այցելելությունից հետո ուղևորություն դեպի Կապան լեռնային գյուղերի միջով: Գիշերում Կապանում:
Օր 4. 240 կմ: Թողնելով Կապանը՝ մեկնում հարավ, Շիկահողի արգելոցով դեպի Իրանի սահման: Մեծ շրջան գեղեցիկ լեռնային ճանապարհով (160 կմ) և վերադարձ Կապան, ապա՝ Գորիս, Մեղրի: Գիշերում Գորիսում:
Օր 5. 180 կմ (65 կմ գրունտային ճանապարհ): Գորիսից ուղևորություն դեպի Քարահունջ, ապա Խնձորեսկի հին բնակավայր: Հերհերի արգելոցի միջով, գրունտային ճանապարհով ուղևորություն դեպի Եղեգնաձոր: Կանգառ մեղվաբույծների մոտ՝ մեղր համտեսելու: Գիշերում Եղեգնաձորում:
Օր 6. 190 կմ: Ճանապարհ դեպի Երեւան: 170-րդ կմ թեքվում ենք դեպի գեղատեսիլ ճանապարհը, որը կիրճի երկայնքով տանում է դեպի Նորավանքի եկեղեցական համալիր: Հաջորդ կանգառը Արարատի ստորոտում, Խոր Վիրապի մոտ: Ապա մեկնում դեպի Գառնու տաճար և Գեղարդի վանք:  Վերադարձ Երևան: Երեկոյան հրաժեշտի ընթրիք Երևանում:
Օր 7.  Ճամփորդության ավարտ, ուղեկցում դեպի օդանավակայան:

"Հյուսիս" 7 օր/6 գիշեր

Երկարությունը՝ 900 կմ: 6 օր, 5 օր ճանապարհին: 
Տրամադրվում են ուղեկցորդ՝ մոտոցիկլետով և տեխօգնության մեքենա:
Օր 1.  Ժամանում Հայաստանի մայրաքաղաք Երևան: Տեղավորում հյուրանոցում: Շրջագայություն քաղաքում: Ծանոթացում մոտոցիկլետների հետ ավտոտնակում:
Օր 2. Երկարությունը՝ 150 կմ: Փոխադրում ավտոտնակ ժամը 8:00-ին: Ուղևորություն դեպի Գեղարդի վանք: Ճամփին դադար Գառնու տաճարի մոտ: Ապա վերելք դեպի Արագած լեռ: Դադար Բյուրականի աստղադիտարանի, եզդի հովիվների և Քարի լճի մոտ, գիշերում օդերևութաբանների մոտ:
Օր 3. Երկարությունը՝ 180 կմ (70 կմ գրունտային ճանապարհ): Ճանապարհ հյուսիս, դեպի Թռչկան ջրվեժը Շիրակամուտ գյուղի մոտ, ապա գրունտային ճանապարհով դեպի Ստեփանավան: Այց Լոռու բերդ: Գիշերում Ստեփանավանում:
Օր 4. 160 կմ: Ուղևորություն դեպի Օձուն գյուղ: Կարճ այց 6-րդ դարի վանք: Ապա Դեբեդ գետի կիրճով դեպի Հաղպատի վանք: Գիշերում Իջևանում:
Օր 5. 150 կմ (75 կմ գրունտային ճանապարհ): Գրունտային ճանապարհով դեպի Նավուր գյուղ: Ապա Պարզ լիճ: Կարճ ընդմիջում լճափի սրճարանում: Գիշերում «Թեժ լեռ» հանգստյան տանը: Ժողովրդական երաժշտություն:
Օր 6. 175 կմ (ասֆալտ): Ուղևորություն դեպի մոլոկանների գյուղ՝ Սեմյոնովկա: Հաջորդ կանգառը՝ Սևանա լճի գեղատեսիլ թերակղզում: Լողափի ռեստորանում համտեսում ենք ձուկ: Ապա այցելում ենք Նորատուս գյուղի միջնադարյան գերեզմանոցը:  Վերադարձ Երևան: Երեկոյան հրաժեշտի ընթրիք Երևանում:
Օր 7.  Ճամփորդության ավարտ, ուղեկցում դեպի օդանավակայան:

Առաքյալների ճանապարհներով

Երկարությունը՝ 1500 կմ: 10 օր, որից 9 օրը՝ ճանապարհին: 
Տրամադրվում են ուղեկցորդ՝ մոտոցիկլետով եւ տեխօգնության մեքենա:
Օր 1.  Ժամանում Հայաստանի մայրաքաղաք Երեւան: Տեղավորում հյուրանոցում: Շրջագայություն քաղաքում: Ծանոթացում մոտոցիկլետների հետ ավտոտնակում:
Օր 2. Երկարությունը՝ 150 կմ: Փոխադրում ավտոտնակ ժամը 8:00-ին: Ուղեւորություն դեպի Գեղարդի վանք: Ճամփին դադար Գառնու տաճարի մոտ: Ապա վերելք դեպի Արագած լեռ: Դադար Բյուրականի աստղադիտարանի, եզդի հովիվների եւ Քարի լճի մոտ, գիշերում օդերեւութաբանների մոտ:
Օր 3. Երկարությունը՝ 180 կմ (70 կմ գրունտային ճանապարհ): Ճանապարհ հյուսիս, դեպի Թռչկան ջրվեժը Շիրակամուտ գյուղի մոտ, ապա գրունտային ճանապարհով դեպի Ստեփանավան: Այց Լոռու բերդ: Գիշերում Ստեփանավանում:
Օր 4. 160 կմ: Ուղեւորություն դեպի Օձուն գյուղ: Կարճ այց 6-րդ դարի վանք: Ապա Դեբեդ գետի կիրճով դեպի Հաղպատի վանք: Գիշերում Իջեւանում:
Օր 5. 150 կմ (75 կմ գրունտային ճանապարհ): Գրունտային ճանապարհով դեպի Նավուր գյուղ: Ապա Պարզ լիճ: Կարճ ընդմիջում լճափի սրճարանում: Գիշերում «Թեժ լեռ» հանգստյան տանը: Ժողովրդական երաժշտություն:
Օր 6. 175 կմ (ասֆալտ): Ուղեւորություն դեպի մոլոկանների գյուղ՝ Սեմյոնովկա: Հաջորդ կանգառը՝ Սեւանա լճի գեղատեսիլ թերակղզում: Լողափի ռեստորանում համտեսում ենք ձուկ: Ապա այցելում ենք Նորատուս գյուղի միջնադարյան գերեզմանոցը: Սելիմի լեռնանցքով ուղեւորվում ենք Եղեգնաձոր: Ճամփին դադար Մետաքսի ճանապարհին գտնվող քարավանատանը: Գիշերում Եղեգնաձորում:
Օր 7. 150 կմ: M2 մայրուղով դեպի Սիսիանի մոտ գտնվող Շաքիի ջրվեժ, ապա Խնձորեսկի հին բնակավայր: Այց քարահունջ: Գիշերում Գորիսում:
Օր 8. 130 կմ (80 կմ գրունտային ճանապարհ): M2 մայրուղով մինչեւ Շուռնուխ գյուղի ճամփաբաժան, որտեղից գրունտային ճանապարհով, բազմաթիվ ոլորաններով դեպի գեղատեսիլ լեռներ: Ճամփին այց Բղենո Նորավանք եկեղեցի: Հասնելով Շինուհայր՝ ուղեւորություն դեպի Տաթեւի վանքը: Ըստ ցանկության կարելի է նաեւ օգտվել Եվրոպայի ամենաերկար ճոպանուղուց: Վանքի այցելելությունից հետո ուղեւորություն դեպի Կապան լեռնային գյուղերի միջով:
Օր 9. 240 կմ: Թողնելով Կապանը՝ մեկնում հարավ, Շիկահողի արգելոցով դեպի Իրանի սահման: Մեծ շրջան գեղեցիկ լեռնային ճանապարհով (160 կմ) եւ վերադարձ Կապան, ապա՝ Գորիս:
Օր 10. 250 կմ: Վերադարձ Երեւան: 170-րդ կմ թեքվում ենք դեպի գեղատեսիլ ճանապարհը, որը կիրճի երկայնքով տանում է դեպի Նորավանքի եկեղեցական համալիր: Երեկոյան հրաժեշտի ընթրիք Երևանում:
Օր 11.  Ճամփորդության ավարտ, ուղեկցում դեպի օդանավակայան:
 

Գինը ներառում է կացարան, սնունդ եւ մոտոցիկլետի ապահովագրություն:

Տուր Գին
Առաքյալների ճանապարհներով  1335000 AMD
Հյուսիս 7 օր/6 գիշեր  956000 AMD
Հարավ 7 օր/6 գիշեր  956000 AMD
Կարճ Տուր  556000 AMD

Հարցման համար սեղմեք արժեքի վրա

Նորություններ