Բացահայտիր Հայաստանը

Օր 1
Ժամանաում Հայաստանի մայրաքաղաք՝ Երևան, որն աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է։ Կարճ պտույտ քաղաքով և տեղավորում հյուրանոցում։

Օր 2։ Ծանոթացում Հայաստանի պատմության և մայրաքաղաք Երևանի հետ։ Մատենադարան։ Պատմության ազգային թանգարան։ Ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված հուշահամալիր։ Կոնյակի գործարան «Արարատ», Կասկադ համալիր։
Նախաճաշ հյուրանոցում։ Այցելություն Մեսրոպ Մաշտոցի անվան  գիտահետազոտական կենտրոն՝Մատենադարան, որտեղ պահվում են հին հայկական մատենագրերը։ Հայաստանի պատմության մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար մենք կայցելեն Հայաստանի պետական պատմության թանագարան, որը կտեղափոխի բոլոր այցելուներին հնագույն անցյալ։ 2000 ամյա մետաղադրամներ, զարդեր, գորգեր, կենցաղային իրեր, այս ամենը և այլ բազմազան իրերը  (մոտ 400000 էկսպոնատ) ցուցադրված են թանգարանում։ Կարճ ընդմիջում ճաշի համար , որի ընթացքում Դուք կվայելեք հայկական տոլմայի անմոռանալի համը։ Ճաշից հետո մեզ սպասվում է 1915թ-ին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի և թանգարանի այցելությունը։ Այնուհետև մենք կայցելենք լեգենդար «Արարատ» կոնյակի գործարանը, որը բազմիցս արժանացել է բազում մրցանակների համաշխարհային ցուցահանդեսների ժամանակ։ Իզուր չէ, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուիլիամ Չերչիլը երկարակեցության գրավական էր համարում հայկական կոնյակը։ Երեկոյան մեզ սպասվում է զբոսանք հայերի ամենասիրված վայրերից մեկում՝ Կասկադի համալիրում։ Վերադարձ հյուանոց։

Օր 3։ Գեղարդ վանական համալիր։ Հեթանոսական տաճար Գառնի։ Գորգերի գործարան։
Նախաճաշ հյուրանոցում։ Մեր ճանապարհորդությունը սկսվում է հայ պոետ Ե․Չարենցի անվան կամարից, որտեղից բացվում է չքնաղ տեսարան դեպի բիբլիական Արարատ սարը։ Այնուհանդերձ մենք կուղևորվենք դեպի Գեղարդ վանական համալիր (IV դ.)։ Սա բացառիկ ճարտարապետական կառույց է ,որն ընգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հուշարձանների ցանկում։ Ավելի ամբողջական անվանումն է Գեղարդավանք, այսինքն «նիզակի վանք»։ Այս անվանումը վանքը ստացել է Լոնգինի նիզակից, որով նա ստուգում էր խաչված Հիսուս Քրիստոսի կենդանությունը։ Ըստ հավաստի աղբյուրների Թադևոս առաքյալն այն բերել է Հայաստան՝ Գեղարդանաք։ Այժմ նիզակը գտնվում է Էջմիածնի թանգարանում։ Մեր հաջորդ կանգառը Գառնու տաճարն է՝ նվիրված Միհր արևի և լույսի աստծուն։ Այն միակ պահպանված հեթանոսական տաճարն է Հայաստանի տարածքում։ Տաճարի հարևանությամբ պահպանվել են նաև հին ամրոցի (76 թ․), թագավորական պալատի և բաղնիքի (III դ․) մնացորդներ։ Այնուհետև մեզ սպասվում է ճաշ ավանդական հայկական մթնոլորտում և հայկական լավաշի թխելու արարողության դիտում։ Ճաշից հետո մենք կվերադառնանք Երևան և կայցելենք «Մեգերյան» կարպետների գործարան։ Այստեղ Դուք կկարողանաք հետևել գորգերի պատրաստման գործընթացին՝ բնական ներկերով թելերի ներկմանը, ձևումը, կտրումը և այլն։ Վերադարձ հյուրանոց։

Օր 4։ Ծաղկաձոր, Սևան, Մայր Հայաստան հուշարձան։ Գալա ընթրիք։
Նախաճաշ հյուրանոցում։ Ուղևորություն դեպի հանրահայտ լեռնադահուկային հանգստավայր՝ Ծաղկաձոր։ Այստեղ մենք կբարձրանանք ճոպանուղով (1-ին գիծ՝ 1137մ․) և կվայելենք ձմեռային գեղատեսիլ տեսարանները։ Անյուհետև կայցելենք Կեչառիս վանական համալիրը (XI—XIII դդ.), որը եղել է Հայաստանի մեծագույն հոգևոր կենտրոններից մեկը և ունեցել է իր դպրոցը։ Հաջորդ ծրագրով նախատեսված  կանգառը Սևանա լիճն է։ Այն գտնվում է ծովի մակարդակից 1900մ․ բարձրության վրա, ունի 1240 կմ քառ․ մակերես և մինչև 83 մ․ խորություն։ Ուշագրավ է նաև այստեղ գտնվող Սևանավանքը, որը գտնվում է լճի հյուսիս-արևամտյան հատվածում ։ Սա էլ կլինի մեր հաջորդ կանգառը։ Նախքինում վանքը գտնվում էր կղզյակի վրա, սակայն ժամանակի հետ լճի մակարդակի պակասելու հետևանքով, այժմ կանգնած է թերակղզու վրա։ Այնուհետև մեզ սպասվում է անմահական ճաշ՝ Սևանյան ձկան խորոված։ Ռեստորանից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի «կապուտաչյա Սևան»։ Ճաշից հետո մենք կվերադառնանք Երևան և կզբոսնենք երեկոյան Երևանով, կայցելենք Մայր Հայաստանի հուշարձանը, որը կանգնեցվել է Սովետական Միության Հայրենական պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Երևանի կենտրոնական հատվածը։ Հանգիստ հյուրանոցում։ Գալա ընթրիք հայկական ավանդական ռեստորաններից մեկում, որտեղ Դուք կըմբոշխնեք հայկական ավանդական կերակուրները, կենդանի երաժշտությունն ու պարերը։ Վերադարձ հյուրանոց։ 

Օր 5։
Նախաճաշ հյուրանոցում։ Ճանապարհում օդանավակայան։

Գները նախատեսված են մեկ անձի համար երկտեղանոց սենյակում

Hotel 2-3 per. 4-10 per. 11+ per.

Additional

for SGL

HrazdanNareElysium Gallery 281900 AMD 187900 AMD 151800 AMD 32956 AMD
AraratMinotelNairiBass Boutique 310300 AMD 215000 AMD 178500  AMD 37664 AMD
Opera SuiteHiltonHyatt PlaceParis 383700 AMD 288400 AMD 251900 AMD 82390 AMD

Հարցման համար սեղմեք գնի վրա

Խմբակային տուրեր երաշխավորված մեկնումով

Hotel

HrazdanNare,

Elysium Gallery

AraratNairi,

Minotel,

Bass Boutique

Opera Suite,

Hyatt Place,

HiltonParis

05.09.2016 – 09.09.2016

169000 AMD 196000 AMD 267000 AMD

19.09.2016 – 23.09.2016

169000 AMD

196000 AMD

267000 AMD

10.10.2016 – 14.10.2016

169000 AMD

196000 AMD

267000 AMD

24.10.2016 – 28.10.2016

169000 AMD

196000 AMD

267000 AMD

07.11.2016 – 11.11.2016

169000 AMD

196000 AMD

267000 AMD

21.11.2016 – 25.11.2016

169000 AMD

196000 AMD

267000 AMD

Additional for SGL

32956 AMD

37664 AMD

82390 AMD

Հարցման համար սեղմեք գնի վրա

ՏՈՒՐԻ ԱՐԺԵՔԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է՝ տրանսֆերներ հարմարավետ տրանսպորտային միջոցով ամբողջ ծրագրի ընթացքում, գիշերակաց հյուրանոցներում,երկու անգամյա սնունդ (նախաճաշ և ճաշ), օտար լեզվին տիրապետող հմուտ ուղեկցորդի ծառայություն, ծրագրով նախատեսված այցելությունների մուտքի տոմսեր, կոնյակի համտեսում, հրաժեշտի ընթրիք։

ՏՈՒՐԻ ԱՐԺԵՔԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ՝ավիափոխադրում, բժշկակական ապահովագրություն, ոգելից խմիչքներ։

Նորություններ