Ձիավարություն

Ձիավարության բոլոր սիրահարներին առաջարկում ենք կազմակերպել իրենց ժամանցը «Այրուձի» հեծյալ ակումբում, որը գտնվում է Աշտարակ քաղաքում։ Երևանից ուղևորությունը մինչև ակումբ կկազմի ընդամենը 30 րոպե։ Այստեղ Դուք կվայելեք հեծյալ լինելու հաճույքը՝ փորձառու մարզիչների հսկողության հետ հաճելի մթնոլորտում։ Ելնելով ձիավարության ոլորտում Ձեր ունեցած փորձից՝մենք կարող ենք կազմակերպել սիրողական զբոսանքներ, դասընթացներ սկսնակների և փորձառու հեծյալների համար։ Այստեղ Դուք կարող եք լիովին լիցքաթափվել ՝վայելելով այս գեղեցիկ կենդանիների հետ շփումը և գեղեցիկ բնությունը։ Պրոֆեսսիոնալ մարզիչները կանեն ամեն ինչ , որպեսզի Դուք հեշտությամբ կարողանաք մերվել ձիերի հետ և կայուն մնալ  թամբի մեջ։ Ձիվարության դասընթացները և նոր ձեռք բերված հմտությունները ուրախություն և հաճույք կպատճառեն Ձեզ։
Հարցման համար խնդրում ենք կապնվել մեզ հետ։  

Նորություններ