Գեղարքունիքի մարզ

Gegharkunik Province is located at the eastern part of Armenia. Its capital and largest city is the town of Gavar. With an area of 5,348 km², Gegharkunik is the largest province in Armenia. However, approximately 1,278 km² of its territory is covered by Lake Sevan, the largest lake in the Caucasus and a major tourist attraction of the region. The name of Gegharkunik is derived from Gegham, a 5th-generation Haykazuni King and one of the descendants of the legendary patriarch and founder of the Armenian nation Hayk.
Tourism services in Gegharkunik are seasonal. The towns of Sevan, Chambarak and Martuni along with their surrounding beaches are a major summer destination for locals and foreigners with many hotels and resorts. The cultural heritage and the natural monuments of the region attract the tourists too. Among them are Sevanavank monastic complex of the 9th century, Hayravank Monastery of the 9th century, Saint Thaddeus Church of Ddmashen oh the 7th century, Berdkunk Fortress of the 1st millennium BC, Odzaberd fortress, 8th century BC, Noratus cemetery of the 10th century etc.
During the last decade, many new hotels and spa resorts were opened along the coast of Lake Sevan.
Many forests of the province are listed among the protected areas of Armenia, including the Sevan National Park, the Getik Sanctuary, the Juniper Woodlands Sanctuary of the mountains of Sevan.

Նորատուս

Նորատուս, գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում։ Գյուղում վերանորոգվում է Գ. Լուսավորիչ եկեղեցին։ Նորատուս գյուղը հայտնի է նաև իր գերեզմանատնով։ Որտեղ կան բազմաթիվ 9-17(18) դդ. թվագրվող խաչքարեր։ Խաչքարը փորագրված, որպես կանոն ուղղաձիգ տեղադրվող տափակ քարե սալ է, որի մի լայն կողմի վրա փորագրված կոմպոզիցիայի հիմնական տարրը խաչն է։ Խաչի շուրջը հաճախ պատկերվում են՝ երկրաչափական զարդանշաններ(օրնամենտ), հավերժության նշաններ,բուսական և կենդանական աշխարհի պատկերներ, ինչպես նաև մարդիկ՝ հատկապես սրբերի պատկերներ։ Խաչքարերը որպես կանոն տեղադրվում են վանքերի և եկեղեցիների մոտ, գերեզմաններում, ճանապարհների մոտ։ ՅՈԻՆԵՍԿՕ-ի կողմից ընդգրված են որպես ոչ նյութական համաշխարհային ժառանգության օբյեկտ։ Ադրբեջանի կողմից իրականացված Ջուղայի խաչքարների ավիրումից հետո, Նորատուսի խաչքարներով գերեզմանատունը հանդիսանում է աշխարհում ամենախոշորներից մեկը։

Սևանավանք

Սևանավանք հայկական վանական համալիրը գտնվում է Սևանի թերակղզու վրա։ Հնում, երբ լճի մակարդակը ավելի ցածր էր, եկեղեցին գտնվում էր կղզու վրա։
Սևանավանքը հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը 305 թ.-ին։ Կղզին բերդապարիսպով ամրացված է եղել դեռևս բրոնզի դարում։ Այստեղ եղել է հեթանոսական մեհյան։ IX դ. Սևանը իրենց հենակետն են դարձրել Սյունյաց իշխանները։ 874 թ.-ին Աշոտ Բագրատունի թագավորի դուստրը, Սյունյաց Վասակ Գաբուռ իշխանի կինը՝ Մարիամը, այստեղ կառուցել է երկու եկեղեցի՝ Առաքելոց (փոքրը) և Աստվածածին։ Համալիրի տարածքում կան նաև բազմաթիվ խաչքարեր։

Սևանա լիճ

Սևանա լիճը Կովկասի ամենամեծ լիճն է։ Այն գտնվում է ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա։ Մակերեսը կազմում է 1240 քառ․ կմ։ Սևանա լիճը քաղցրահամ է։ Ամռանը ջուրը տաքանում է մինչև 24 աստիճան։ Լճում կան հետաքրքիր ժամանակ անցկացնելու բազմաթիվ հնարավորություններ՝ զբոսանքներ նավակով, ջրային դահուկներ, ջրային հեծանիվներ և այլն։ Վերջերս այստեղ բացվել է նաև ճոպանուղի ձմեռային սեզոնի համար։ Դահուկորդներն անպայման կգնահատեն լանջի գեղեցկությունը, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի կապուտաչյա լիճը։ Ձկնորսների համար այստեղ նույնպես կարելի է գտնել հատուկ հարմարություններով վայրեր իրենց հոբբիով ձբաղվելու համար։ Իր անկրկնելի համով է հայտնի տեղական իշխանը։ Սևանը այսօր հանդիսանում է Հայաստանի ամենահայտնի հանգստավայրերից մեկը։ Լիճը շրջապատված է ինչպես ավազային այնպես էլ քարոտ լողափերով՝ տարբեր հարմարության մակարդակներով։

Նորություններ