Գաստրոնոմիկ Տուր

Հայկական խոհանոցային ավանդույթները ծագում են հնագույն ժամանակներից և համարվում են ամենահնագույններից մեկը Եվրոպայում և Անդրկովկասում։ Հայտնի է, որ հայերը տիրապետում էին խմորման և հացի պատրաստման գործընթացներին դեռևս 2500 տարի առաջ։ Բազմաթիվ հայկական ճաշատեսակների պատրաստման ավանդույթները, որոնք ունեն դարերի պատմություն, ինչպիսիք են՝ խորոված, տոլմա, քյուֆթա, մածուն, լավաշ, գաթա, ղափամա և այլն, մինչ օրս մնացել են անփոփոխ։ Այս տուրի ընթացում մենք կծանոթացնենք Ձեզ ոչ միայն Հայաստանի բազում տեսարժան վայրերի հետ, այլև մեր ազգային խոհանոցի ամենասիրված և ամենահամեղ ուտեստների, ինչպես նաև ըմպելիքների հետ։ Նրանց համար ովքեր գնահատում են համեղ սնունդը, սա հիանալի ընտրություն է։

Օր 1
Ժամանաում Հայաստանի մայրաքաղաք՝ Երևան, որն աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է։ Կարճ պտույտ քաղաքով և տեղավորում հյուրանոցում։

Օր 2։ Ծանոթացում Հայաստանի պատմության և մայրաքաղաք Երևանի հետ։ Մատենադարան։ Պատմության ազգային թանգարան։ Ճաշ՝ ժինգյալով հաց։ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր։ Գաֆեսչյանի անվան արվեստի կենտրոն, Կասկադ համալիր։ Ընթրիք՝ կերուսուս։
Նախաճաշ հյուրանոցում։ Այցելություն Մեսրոպ Մաշտոցի անվան  գիտահետազոտական կենտրոն՝Մատենադարան, որտեղ պահվում են հին հայկական մատենագրերը։ Հայաստանի պատմության մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար մենք կայցելեն Հայաստանի պետական պատմության թանագարան, որը կտեղափոխի բոլոր այցելուներին հնագույն անցյալ։ 2000 ամյա մետաղադրամներ, զարդեր, գորգեր, կենցաղային իրեր, այս ամենը և այլ բազմազան իրերը  (մոտ 400000 էկսպոնատ) ցուցադրված են թանգարանում։ Կարճ ընդմիջում ճաշի համար, որի ընթացքում Դուք կվայելեք ժինգյալով հացի անմոռանալի համը։ Սա ղարաբաղյան ուտեստ է՝ խմորից մեջ տարատեսակ տեղական կանաչիներով (25 տեսակ)։ Այժմ այն ևս բավականին հաճախ է հանդիպում և հանդիսանում է Ղարաբաղի «այցեքարտը»։ Ճաշից հետո մեզ սպասվում է 1915թ-ին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի և թանգարանի այցելությունը։ Այնուհետև մենք կայցելենք Գաֆեսչյանի անվան արվեստի թանգարանը, որը հանդիսանում է ժամանակակից արվեստի համաշխարհային կենտրոններից մեկը։ Ընթիքի ծամանակ Դուք կհամտեսեք կերուսուս ուտեստը, որը հայկական հին ուտեստ է և իր անվանումը ստացել է այն պատճառով, որ աննակարգրելի համեղ է։ Վերադարձ հյուանոց։

Օր 3։ Սբ․ Հռիփսիմե եկեղեցի։ Էջմիածնի Մայր Տաճար։ Ճաշ՝ հաճառով փլավ և քյուֆթա։ Զվարթնոց տաճար։ Մայր Հայաստանի հուշարձան։ Ընթրիք՝ Ղափամա։
Նախաճաշ հյուրանոցում։ Մեր ճանապարհորդությունը սկսվում է այպես կոչված «Հայկակական Վատիկանի»՝ Էջմիածին  քաղաքի այցելությունից։ Առաջին կանգառը մենք կիրականացնենք Սբ․ Հռիփսիմե (618 թ.) եկեղեցու մոտ, որն ընգրկված է ՅՈւՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։ Մեր հաջորդ կանգառն է Էջմիածնի Մայր Տաճարը, որը Հայ Առաքելական եկեղեցու կենտրոնը և Ամենայն Հայոց կաթողիկոսի նստավայրն է։ Տաճարի ներսում գտնվում է նաև թանգարանը, որտեղ պահվում են բազմաթիվ մասունքներ, այդ թվում Լոնգինի նիզակը, որով նաև ծակել է Քրիստոսի կողը և Նոյան Տապանի Մասնիկը։ Այսօր մենք կճաշենք Էջմիածին քաղաքի ազգային արվեստի կենտրոնում և կվայելենք տեղանքին բնորոշ հաճառով փլավի և քյուֆթայի անմոռանալի համը։ Այնուհետև մենք կայցելենք Զվարթնոցի տաճարը։ Այն հայկական միջնադարյան ճարտարապետության գոհարներից է, որի անվանումը թարգմանաբար նշանակում է «Հրեշտակների բազմություն», ովքեր երևացել են սբ. Գրիգորին տեսիլքի տեսքով։ Տաճարը կառուցվել է Ներսես 3-րդ Տայեցի կաթողիկոսի օրոք՝ 643–652 թթ-ին։ Հսկայական տաճարի օծման արարողությանը ներկա է գտվել Բյուզանդիայի կայսր Կոնստանտ 2-րդը, ինչից հետո ցանկաթյուն է հայտնել նմանատիպը կառուցելու Կոստանդնուպոլսում։։ Ճաշից հետո մենք կվերադառնանք Երևան և կզբոսնենք երեկոյան Երևանով, կայցելենք Մայր Հայաստանի հուշարձանը, որը կանգնեցվել է Սովետական Միության Հայրենական պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Երևանի կենտրենական հատվածը։ Ընթրիքի ընթացքում մենք կհամտեսենք հայկական ապուր սպասը և  շատ օրիգինալ ղափաման։ Այն իրենից ներկայացնում է բրնձով և տարատեսակ չրերով լցոնված դդում, որը եփվում է վառարանի մեջ։ Վերադարձ հյուրանոց։ 

Օր 4։ Գեղարդ վանական համալիր։ Հեթանոսական տաճար Գառնի։ Գեղարդավանք։ Հեթանոսական տաճար Գառնի։ Թոնրում լավաշի թխելու արարողություն։ Ճաշ՝ հարիսա։ Ընթրիք՝ տոլմա։
Նախաճաշ հյուրանոցում։ Մեր ճանապարհորդությունը սկսվում է հայ պոետ Ե․Չարենցի անվան կամարից, որտեղից բացվում է չքնաղ տեսարան դեպի բիբլիական Արարատ սարը։ Այնուհանդերձ մենք կուղևորվենք դեպի Գեղարդ վանական համալիր (IV դ.)։ Սա բացառիկ ճարտարապետական կառույց է ,որն ընգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հուշարձանների ցանկում։ Ավելի ամբողջական անվանումն է Գեղարդավանք, այսինքն «նիզակի վանք»։ Այս անվանումը վանքը ստացել է Լոնգինի նիզակից, որով նա ստուգում էր խաչված Հիսուս Քրիստոսի կենդանությունը։ Ըստ հավաստի աղբյուրների Թադևոս առաքյալն այն բերել է Հայաստան՝ Գեղարդանաք։ Այժմ նիզակը գտնվում է Էջմիածնի թանգարանում։ Մեր հաջորդ կանգառը Գառնու տաճարն է՝ նվիրված Միհր արևի և լույսի աստծուն։ Այն միակ պահպանված հեթանոսական տաճարն է Հայաստանի տարածքում։ Տաճարի հարևանությամբ պահպանվել են նաև հին ամրոցի (76 թ․), թագավորական պալատի և բաղնիքի (III դ․) մնացորդներ։ Այնուհետև մեզ սպասվում է ճաշ ավանդական հայկական մթնոլորտում և հայկական լավաշի թխելու արարողության դիտում։ Ճաշի ընթացքում մենք կճաշակենք յուօրինակ հարիսան՝ ձավարով և հավի մսով շիլան, ինչից հետո մենք կվերադառնանք Երևան և մի փոքր կզբոսնենք երեկոյան Երևանի գեղեցիկ փողոցներով և կունենանք մի փոքր ազատ ժամանակ։ Ընթրիքի ժամանակ մեր գլխավոր կերակրատեսակը լինելու է հայկական տոլման մածունով։ Վերադարձ հյուրանոց։

Օր 5։ Խոր Վիրապ։ Նորավանք։ Ճաշ՝ տեղական ձուկ, քյալագյոշ։ «Արենի» գինու գործարան։ Ընթրիք՝ խաշլամա։
Նախաճաշ հյուրանոցում։ Մեր այսօրվա ճանապարհորդությունը կսկսվի Խոր Վիրապ վանքի այցելումով։ Այն գտնվում է Արարատ լեռան մոտ՝ Լուսառատ գյուղի շրջակայքում։ Վանքը կառուցվել է ստորգետնյա բանտի վրա, որտեղ, ըստ պատմության, հայ թագավոր Տրդատ 3-րդը 15 տարի գերության մեջ էր պահում սբ․ Գրիգոր Լուսավորչին, մինչև 301 թ․-ին պետականորեն ընդունվեց քրիստոնոություն։ Այնուհետև մենք կայցելենք Նորավանքը, որը թվագրվում է 3-րդ դարից։ Այս վանքը հայկական միջնադարյան ամենագեղեցիկ կառույցներից մեկն է։ Ապա, գինեգործությամբ հայտնի Արենի գյուղի գինետներից մեկում, մենք կըմբոշխնենք համեղ ճաշը՝ քյալագյոշը (ոսպով մածունով և տապակած սոխով ճաշ) և Արփա գետի ձուկը՝ պատրաստված տեղական հին բաղադրատոմսով։ Ճաշից հետո մենք կայցելենք «Արենի» գինու գործարանը և կծանոթանանք գինու պատրաստման պրոցեսին՝ տարատեսակ գինիներ համտեսելով։ Երևան վերադարձից հետո մեզ սպասվում է ընթրիք՝ հայկական խաշլամա՝ ոչխարի մսից և բանջարեղենից։ Այս կերակրատեսակը ոչ միայն շատ համեղ է, այլև  դիետիկ և շատ հեշտ է պատրաստվում՝ մեկ կաթսայի մեջ են եփվում և միսը և բանջարեղենը և խավարտը։ Վերադաձ հյուրանոց։

Օր 6։ Ծաղկաձոր՝ Կեչառիս վանական համալիր։ Ճաշ՝ խաշ։ Սևան, Սևանավանք։ Ընթրիք՝ տապակած ճուտ ռշտայով։
Նախաճաշ հյուրանոցում։ Ուղևորություն դեպի հանրահայտ լեռնադահուկային հանգստավայր՝ Ծաղկաձոր։ Այստեղ մենք կբարձրանանք ճոպանուղով (1-ին մակարդակ՝ 1137մ․) և կվայելենք ձմեռային գեղատեսիլ տեսարանները։ Անյուհետև կայցելենք Կեչառիս վանական համալիրը (XI—XIII դդ.), որը եղել է Հայաստանի մեծագույն հոգևոր կենտրեններից մեկը և ունեցել է իր դպրոցը։ Ճաշը այսօր կլինի մի փոքր շուտ, քանի որ մենք համտեսելու ենք հայկական ավանդական խաշը։ Այս կերակուրն իր անվանումն է ստացել խաշել բառից։ Խաշն ուտում են հիմնականում առավոտյան ինչպես ընկերական միջավայրում, այնպես էլ այլ տարբեր հավաքույթների ժամանակ։ Խաշի սեղանին լինում է պարտադիր բողկ, սխտոր, չորացված լավաշ, կանաչի և իհարկե օղի։ Ճաշից հետո տեղավորում Ծաղկաձորի հյուրանոցում և ազատ ժամանակ հանգստի համար։ Այնուհետև մենք կբարձրանանք ճոպանուղու առաջին մակարդակը և կվայելենք հայոց բարձրավանդակի գեղեցիկ տեսարանները։ Ւնթրիքի ժամանակ մենք կհամտեսենք տապակած ճուտ ռշտայով։ Ռշտան, կարելի է ասել, հայկական տնական մակարոնն է, ինչի պատրաստումը մի ամբողջ արարողակարգ էր։ Հավաքվում էին կանայք գյուղի տներից մեկում, օատրաստում էին խմորը , կտրատում էին երկար բարակ մասերի և կախում էին չորանալու արևի տակ։ Այս ամենը զուգակցվում էր ուրախ երգերով և պարերով։ Վերադարձ հյուրանոց։

Օր 7: Սևանա լիճ, Սևանավանք։ Ճաշ՝ ձկան խորոված։ «Արարատ» Կոնյակի գործարան: Գալա ընթրիք՝ ավանդական խորոված։
Նախաճաշ հյուրանոցում։ Այսօր մենք կայցելենք գեղատեսիլ Սևանա լիճը։ Այն գտնվում է ծովի մակարդակից 1900մ․ բարձրության վրա, ունի 1240 կմ քառ․ մակերես և մինչև 83 մ․ խորություն։ Ուշագրավ է նաև այստեղ գտնվող Սևանավանքը, որը գտնվում է լճի հյուսիս-արևամտյան հատվածում։ Սա էլ կլինի մեր հաջորդ կանգառը։ Նախքինում վանքը գտնվում էր կղզյակի վրա, սակայն ժամանակի հետ լճի մակարդակի պակասելու հետևանքով, այժմ կանգնած է թերակղզու վրա։ Այնուհետև մեզ սպասվում է անմահական ճաշ՝ Սևանյան ձկան խորոված։ Ռեստորանից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի «կապուտաչյա Սևան»։ Ճաշից հետո մենք կվերադառնանք Երևան և կայցելենք լեգենդար «Արարատ» կոնյակի գործարանը, որը բազմիցս արժանացել է բազում մրցանակների համաշխարհային ցուցահանդեսների ժամանակ։ Իզուր չէ, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուիլիամ Չերչիլը երկարակեցության գրավական էր համարում հայկական կոնյակը։ Գալա ընթրիք հայկական ավանդական ռեստորաններից մեկում, որտեղ Դուք կըմբոշխնեք հայերի ամենասիրված ուտեստը՝ հայկական խոզի խորավածը, կենդանի երաժշտությունն ու պարերը։ Վերադարձ հյուրանոց։  

Օր 8։
Նախաճաշ հյուրանոցում։ Ճանապարհում օդանավակայան։

Գները նախատեսված են մեկ անձի համար երկտեղանոց սենյակում

Hotel 2-3 pax 4-10 pax 11+ pax Additional for SGL
HrazdanNareElysium Gallery 569000 AMD 367100 AMD 275400 AMD 44000 AMD
AraratMinotelNairiBass Boutique 630000 AMD 385300 AMD 312800 AMD 50000 AMD
Opera SuiteHiltonHyatt PlaceParis 732600 AMD 488100 AMD 415600 AMD 107000 AMD

Հարցման համար սեղմեք արժեքի վրա

ՏՈՒՐԻ ԱՐԺԵՔԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է՝ տրանսֆերներ հարմարավետ տրանսպորտային միջոցով ամբողջ ծրագրի ընթացքում, գիշերակաց հյուրանոցներում, երեք անգամյա սնունդ (նախաճաշ, ճաշ և ընթրիք), օտար լեզվին տիրապետող հմուտ ուղեկցորդի ծառայություն, ծրագրով նախատեսված այցելությունների մուտքի տոմսեր, կոնյակի և գինու համտեսում, հրաժեշտի ընթրիք։

ՏՈՒՐԻ ԱՐԺԵՔԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ՝ ավիափոխադրում, բժշկակական ապահովագրություն, ոգելից խմիչքներ։

Նորություններ