Այս տուրը իդեալական ընտրություն է նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց ընտանիքի հետ այցելել Հայաստանը կարճ ժամանակով։ Տուրը նախատեսված է 2 մեծահասակի և 2 երեխայի համար մինչև 17 տարեկան։ Տուրի ընթացքում Դուք կվայելեք Ձեր հանգիստը Ծիրանի այգի-հյուրանոցում, որը գտնվում է Երևանի կենտրոնից մոտ 20 րոպե մեքենայով երթևեկելու հեռավորության վրա, ինչի շնորհիվ Դուք հեշտությամբ կկարողանաք զբոսնել Երևանում ազատ ժամանակ։ Իսկ հյուրանոցի կանաչապատ տարածքը, մաքուր օդը և էկոլոգիապես մաքուր սնունդը կապահովեն Ձեր լիարժեք հանգիստը։

Տուրի մանրամասն նկարագրությունը։
Օր 1
Ժամանաում Հայաստանի մայրաքաղաք՝ Երևան, որն աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է։ Կարճ պտույտ քաղաքով և տեղավորում հյուրանոցում։

Օր 2։ Ծանոթացում Հայաստանի պատմության և մայրաքաղաք Երևանի հետ։ Մատենադարան։ Պատմության ազգային թանգարան։ Ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված հուշահամալիր։ Կոնյակի գործարան «Արարատ», Կասկադ համալիր։
Նախաճաշ հյուրանոցում։ Այցելություն Մեսրոպ Մաշտոցի անվան  գիտահետազոտական կենտրոն՝ Մատենադարան, որտեղ պահվում են հին հայկական մատենագրերը։ Հայաստանի պատմության մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար մենք կայցելեն Հայաստանի պետական պատմության թանագարան, որը կտեղափոխի բոլոր այցելուներին հնագույն անցյալ։ 2000 ամյա մետաղադրամներ, զարդեր, գորգեր, կենցաղային իրեր, այս ամենը և այլ բազմազան իրերը  (մոտ 400000 էկսպոնատ) ցուցադրված են թանգարանում։ Կարճ ընդմիջում ճաշի համար , որի ընթացքում Դուք կվայելեք հայկական տոլմայի անմոռանալի համը։ Ճաշից հետո մեզ սպասվում է 1915թ-ին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի և թանգարանի այցելությունը։ Այնուհետև մենք կայցելենք լեգենդար «Արարատ» կոնյակի գործարանը, որը բազմիցս արժանացել է բազում մրցանակների համաշխարհային ցուցահանդեսների ժամանակ։ Իզուր չէ, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուիլիամ Չերչիլը երկարակեցության գրավական էր համարում հայկական կոնյակը։ Երեկոյան մեզ սպասվում է զբոսանք հայերի ամենասիրված վայրերից մեկում՝ Կասկադի համալիրում։ Վերադարձ հյուրանոց։

Օր 3։ Գեղարդ վանական համալիր։ Հեթանոսական տաճար Գառնի:
Նախաճաշ հյուրանոցում։ Մեր ճանապարհորդությունը սկսվում է հայ պոետ Ե․Չարենցի անվան կամարից, որտեղից բացվում է չքնաղ տեսարան դեպի բիբլիական Արարատ սարը։ Այնուհանդերձ մենք կուղևորվենք դեպի Գեղարդ վանական համալիր (IV դ.)։ Սա բացառիկ ճարտարապետական կառույց է ,որն ընգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հուշարձանների ցանկում։ Ավելի ամբողջական անվանումն է Գեղարդավանք, այսինքն «նիզակի վանք»։ Այս անվանումը վանքը ստացել է Լոնգինի նիզակից, որով նա ստուգում էր խաչված Հիսուս Քրիստոսի կենդանությունը։ Ըստ հավաստի աղբյուրների Թադևոս առաքյալն այն բերել է Հայաստան՝ Գեղարդանաք։ Այժմ նիզակը գտնվում է Էջմիածնի թանգարանում։ Մեր հաջորդ կանգառը Գառնու տաճարն է՝ նվիրված Միհր արևի և լույսի աստծուն։ Այն միակ պահպանված հեթանոսական տաճարն է Հայաստանի տարածքում։ Տաճարի հարևանությամբ պահպանվել են նաև հին ամրոցի (76 թ․), թագավորական պալատի և բաղնիքի (III դ․) մնացորդներ։ Այնուհետև մենք կվերադառնանք հյուրանոց, որտեղ մեզ սպասվում է ճաշ և հայկական լավաշի թխելու արարողության դիտում։ 

Օր 4
Նախաճաշ հյուրանոցում։ Ճանապարհում օդանավակայան։

Hotel Tsirani price for 2 adults+ 2 kids up to 17 years
2 bedroom suite 310000 AMD

Հարցման համար սեղմեք գնի վրա

ՏՈՒՐԻ ԱՐԺԵՔԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է՝ տրանսֆերներ հարմարավետ տրանսպորտային միջոցով ամբողջ ծրագրի ընթացքում, գիշերակաց հյուրանոցներում, երկու անգամյա սնունդ (նախաճաշ և ճաշ), օտար լեզվին տիրապետող հմուտ ուղեկցորդի ծառայություն, ծրագրով նախատեսված այցելությունների մուտքի տոմսեր, կոնյակի համտեսում։

ՏՈՒՐԻ ԱՐԺԵՔԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ՝ ավիափոխադրում, բժշկակական ապահովագրություն, ոգելից խմիչքներ։

Նորություններ