Օր 1
Ժամանաում Հայաստանի մայրաքաղաք՝ Երևան, որն աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է։ Կարճ պտույտ քաղաքով և տեղավորում հյուրանոցում։

Օր 2։ Ծանոթացում Հայաստանի պատմության և մայրաքաղաք Երևանի հետ։ Մատենադարան։ Պատմության ազգային թանգարան։ Ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված հուշահամալիր։ Կոնյակի գործարան «Արարատ», Կասկադ համալիր։
Նախաճաշ հյուրանոցում։ Այցելություն Մեսրոպ Մաշտոցի անվան  գիտահետազոտական կենտրոն՝ Մատենադարան, որտեղ պահվում են հին հայկական մատենագրերը։ Հայաստանի պատմության մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար մենք կայցելեն Հայաստանի պետական պատմության թանագարան, որը կտեղափոխի բոլոր այցելուներին հնագույն անցյալ։ 2000 ամյա մետաղադրամներ, զարդեր, գորգեր, կենցաղային իրեր, այս ամենը և այլ բազմազան իրերը  (մոտ 400000 էկսպոնատ) ցուցադրված են թանգարանում։ Կարճ ընդմիջում ճաշի համար, որի ընթացքում Դուք կվայելեք հայկական տոլմայի անմոռանալի համը։ Ճաշից հետո մեզ սպասվում է 1915թ-ին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի և թանգարանի այցելությունը։ Այնուհետև մենք կայցելենք լեգենդար «Արարատ» կոնյակի գործարանը, որը բազմիցս արժանացել է բազում մրցանակների համաշխարհային ցուցահանդեսների ժամանակ։ Իզուր չէ, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուիլիամ Չերչիլը երկարակեցության գրավական էր համարում հայկական կոնյակը։ Երեկոյան մեզ սպասվում է զբոսանք հայերի ամենասիրված վայրերից մեկում՝ Կասկադի համալիրում։ Վերադարձ հյուրանոց։

Օր 3։ Գեղարդ վանական համալիր։ Հեթանոսական տաճար Գառնի։ Գորգերի գործարան։
Նախաճաշ հյուրանոցում։ Մեր ճանապարհորդությունը սկսվում է հայ պոետ Ե․Չարենցի անվան կամարից, որտեղից բացվում է չքնաղ տեսարան դեպի բիբլիական Արարատ սարը։ Այնուհանդերձ մենք կուղևորվենք դեպի Գեղարդ վանական համալիր (IV դ.)։ Սա բացառիկ ճարտարապետական կառույց է, որն ընգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հուշարձանների ցանկում։ Ավելի ամբողջական անվանումն է Գեղարդավանք, այսինքն «նիզակի վանք»։ Այս անվանումը վանքը ստացել է Լոնգինի նիզակից, որով նա ստուգում էր խաչված Հիսուս Քրիստոսի կենդանությունը։ Ըստ հավաստի աղբյուրների Թադևոս առաքյալն այն բերել է Հայաստան՝ Գեղարդանաք։ Այժմ նիզակը գտնվում է Էջմիածնի թանգարանում։ Մեր հաջորդ կանգառը Գառնու տաճարն է՝ նվիրված Միհր արևի և լույսի աստծուն։ Այն միակ պահպանված հեթանոսական տաճարն է Հայաստանի տարածքում։ Տաճարի հարևանությամբ պահպանվել են նաև հին ամրոցի (76 թ․), թագավորական պալատի և բաղնիքի (III դ․) մնացորդներ։ Այնուհետև մեզ սպասվում է ճաշ ավանդական հայկական մթնոլորտում և հայկական լավաշի թխելու արարողության դիտում։ Ճաշից հետո մենք կվերադառնանք Երևան և կայցելենք «Մեգերյան» կարպետների գործարան։ Այստեղ Դուք կկարողանաք հետևել գորգերի պատրաստման գործընթացին՝ բնական ներկերով թելերի ներկմանը, ձևումը, կտրումը և այլն։ Վերադարձ հյուրանոց։

Օր 4։ Ծաղկաձոր, Սևան, Մայր Հայաստան հուշարձան։
Նախաճաշ հյուրանոցում։ Ուղևորություն դեպի հանրահայտ լեռնադահուկային հանգստավայր՝ Ծաղկաձոր։ Այստեղ մենք կբարձրանանք ճոպանուղով (1-ին գիծ՝ 1137մ․) և կվայելենք ձմեռային գեղատեսիլ տեսարանները։ Անյուհետև մենք կայցելենք Կեչառիս վանական համալիրը (XI—XIII դդ.), որը եղել է Հայաստանի մեծագույն հոգևոր կենտրոններից մեկը և ունեցել է իր դպրոցը։ Տեղավորում հյուրանոցում։ 3 օրյա հանգիստ Ծաղկաձորում։

Օր 7։ 
 
Նախաճաշ հյուրանոցում։ Ճանապարհում օդանավակայան։

Գները նախատեսված են մեկ անձի համար երկտեղանոց սենյակում

Hotel 2-3 pax 4-10 pax 11+ pax Additional for SGL
HrazdanNareElysium Gallery (Yerevan) + Nairi, Kechi (Tsakhkadzor) 235605 AMD 172324 AMD 141780 AMD 30600 AMD
AraratMinotelNairiBass Boutique (Yerevan) + Sport Complex, Kecharis  (Tsakhkadzor) 280641 AMD 217360 AMD 186816 AMD 64500 AMD
Opera SuiteHiltonHyatt PlaceParis (Yerevan) + Sport Complex, Kecharis (Tsakhkadzor) 323175 AMD 259894 AMD 229323 AMD 90000 AMD

Հարցման համար սեղմեք գնի վրա

ՏՈՒՐԻ ԱՐԺԵՔԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է՝ տրանսֆերներ հարմարավետ տրանսպորտային միջոցով ամբողջ ծրագրի ընթացքում, գիշերակաց հյուրանոցներում, երկու անգամյա սնունդ Երևանում (նախաճաշ և ճաշ) և միայն նախաճաշ Ծաղկաձորում, օտար լեզվին տիրապետող հմուտ ուղեկցորդի ծառայություն, ծրագրով նախատեսված այցելությունների մուտքի տոմսեր, կոնյակի համտեսում։

ՏՈՒՐԻ ԱՐԺԵՔԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ՝ ավիափոխադրում, բժշկակական ապահովագրություն, ոգելից խմիչքներ։

Նորություններ