Օր 1։
Ժամանաում Հայաստանի մայրաքաղաք՝ Երևան, որն աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է։ Կարճ պտույտ քաղաքով և տեղավորում հյուրանոցում։

Օր 2։ Ծանոթացում Հայաստանի պատմության և մայրաքաղաք Երևանի հետ։ Մատենադարան։ Պատմության ազգային թանգարան։ Ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված հուշահամալիր։ «Արարատ» Կոնյակի գործարան: Կասկադ համալիր։
Նախաճաշ հյուրանոցում։ Այցելություն Մեսրոպ Մաշտոցի անվան  գիտահետազոտական կենտրոն՝ Մատենադարան, որտեղ պահվում են հին հայկական մատենագրերը։ Հայաստանի պատմության մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար մենք կայցելեն Հայաստանի պետական պատմության թանագարան, որը կտեղափոխի բոլոր այցելուներին հնագույն անցյալ։ 2000 ամյա մետաղադրամներ, զարդեր, գորգեր, կենցաղային իրեր, այս ամենը և այլ բազմազան իրերը  (մոտ 400000 էկսպոնատ) ցուցադրված են թանգարանում։ Կարճ ընդմիջում ճաշի համար, որի ընթացքում Դուք կվայելեք հայկական տոլմայի անմոռանալի համը։ Ճաշից հետո մեզ սպասվում է 1915թ-ին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի և թանգարանի այցելությունը։ Այնուհետև մենք կայցելենք լեգենդար «Արարատ» կոնյակի գործարանը, որը բազմիցս արժանացել է բազում մրցանակների համաշխարհային ցուցահանդեսների ժամանակ։ Իզուր չէ, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուիլիամ Չերչիլը երկարակեցության գրավական էր համարում հայկական կոնյակը։ Երեկոյան մեզ սպասվում է զբոսանք հայերի ամենասիրված վայրերից մեկում՝ Կասկադի համալիրում։ Վերադարձ հյուանոց։

Օր 3։ Գեղարդ վանական համալիր։ Հեթանոսական տաճար Գառնի։ Գորգերի գործարան։
Նախաճաշ հյուրանոցում։ Մեր ճանապարհորդությունը սկսվում է հայ պոետ Ե․Չարենցի անվան կամարից, որտեղից բացվում է չքնաղ տեսարան դեպի բիբլիական Արարատ սարը։ Այնուհանդերձ մենք կուղևորվենք դեպի Գեղարդ վանական համալի8 (IV դ.)։ Սա բացառիկ ճարտարապետական կառույց է ,որն ընգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հուշարձանների ցանկում։ Ավելի ամբեղջական անվանումն է Գեղարդավանք, այսինքն «նիզակի վանք»։ Այս անվանումը վանքը ստացել է Լոնգինի նիզակից, որով նա ստուգում էր խաչված Հիսուս Քրիստոսի կենդանությունը։ Ըստ հավաստի աղբյուրների Թադևոս առաքյալն այն բերել է Հայաստան՝ Գեղարդանաք։ Այժմ նիզակը գտնվում է Էջմիածնի թանգարանում։ Մեր հաջորդ կանգառը Գառնու տաճարն է՝ նվիրված Միհր արևի և լույսի աստծուն։ Այն միակ պահպանված հեթանոսական տաճարն է Հայաստանի տարածքում։ Տաճարի հարևանությամբ պահպանվել են նաև հին ամրոցի (76 թ․), թագավորական պալատի և բաղնիքի (III դ․) մնացորդներ։ Այնուհետև մեզ սպասվում է ճաշ ավանդական հայկական մթնոլորտում և հայկական լավաշի թխելու արարողության դիտում։ Ճաշից հետո մենք կվերադառնանք Երևան և կայցելենք «Մեգերյան» կարպետների գործարան։ Այստեղ Դուք կկարողանաք հետևել գորգերի պատրաստման գործընթացին՝ բնական ներկերով թելերի ներկմանը, ձևումը, կտրումը և այլն։ Վերադարձ հյուրանոց։

Օր 4։ Ծաղկաձոր, Սևան, Մայր Հայաստան հուշարձան։ 
Նախաճաշ հյուրանոցում։ Ուղևորություն դեպի հանրահայտ լեռնադահուկային հանգստավայր՝ Ծաղկաձոր։ Այստեղ մենք կբարձրանանք ճոպանուղով (1-ին գիծ՝ 1137մ․) և կվայելենք ձմեռային գեղատեսիլ տեսարանները։ Անյուհետև կայցելենք Կեչառիս վանական համալիրը (XI—XIII դդ.), որը եղել է Հայաստանի մեծագույն հեգևոր կենտրոններից մեկը և ունեցել է իր դպրոցը։ Հաջորդ ծրագրով նախատեսված  կանգառը Սևանա լիճն է։ Այն գտնվում է ծովի մակարդակից 1900մ․ բարձրության վրա, ունի 1240 կմ քառ․ մակերես և մինչև 83 մ․ խորություն։ Ուշագրավ է նաև այստեղ գտնվող Սևանավանքը, որը գտնվում է լճի հյուսիս-արևամտյան հատվածում ։ Սա էլ կլինի մեր հաջորդ կանգառը։ Նախքինում վանքը գտնվում էր կղզյակի վրա, սակայն, ժամանակի հետ լճի մակարդակի պակասելու հետևանքով, այժմ կանգնած է թերակղզու վրա։ Այնուհետև մեզ սպասվում է անմահական ճաշ՝ Սևանյան ձկան խորոված։ Ռեստորանից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի «կապուտաչյա Սևան»։ Ճաշից հետո մենք կվերադառնանք Երևան և կզբոսնենք երեկոյան Երևանով, կայցելենք Մայր Հայաստանի հուշարձանը, որը կանգնեցվել է Սովետական Միության Հայրենական պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Երևանի կենտրոնական հատվածը։ Վերադարձ հյուրանոց։ 

Օր 5։ Խոր Վիրապ, Նորավանք, «Արենի» գինու գործարան։
Նախաճաշ հյուրանոցում։ Մեր այսօրվա ճանապարհորդությունը կսկսվի Խոր Վիրապ վանքի այցելումով։ Այն գտնվում է Արարատ լեռան մոտ՝ Լուսառատ գյուղի շրջակայքում։ Վանքը կառուցվել է ստորգետնյա բանտի վրա, որտեղ, ըստ պատմության, հայ թագավոր Տրդատ 3-րդը 15 տարի գերության մեջ էր պահում  սբ․ Գրիգոր Լուսավորչին, մինչև 301 թ․-ին պետականորեն ընդունվեց քրիստոնոություն։ Այնուհետև մենք կայցելենք Նորավանքը, որը թվագրվում է 3-րդ դարից։ Այս վանքը հայկական միջնադարյան ամենագեղեցիկ կառույցներից մեկն է։ Ապա մենք կըմբոշխնենք տեղական ճաշը գինեգործությամբ հայտնի Արենի գյուղի գինետներից մեկում, ինչից հետո  կայցելենք «Արենի» գինու գործարանը և կծանոթանանք գինու պատրաստման պրոցեսին՝ տարատեսակ գինիներ համտեսելով։ Վերադաձ հյուրանոց։

Օր 6. Սբ․ Հռիփսիմե եկեղեցի, Էջմիածնի Մայր Տաճար, Զվարթնոց տաճար, Սերգեյ Փառաջանովի տուն-թանգարան, Գալա ընթրիք։
Նախաճաշ հյուրանոցում։ Մեր ճանապարհորդությունը սկսվում է այպես կոչված «Հայկակական Վատիկանի»՝ Էջմիածին  քաղաքի այցելությունից։ Առաջին կանգառը մենք կիրականացնենք Սբ․ Հռիփսիմե (618 թ.) եկեղեցու մոտ, որն ընգրկված է ՅՈւՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։ Մեր հաջորդ կանգառն է Էջմիածնի Մայր Տաճարը, որը Հայ Առաքելական եկեղեցու կենտրոնը և Ամենայն Հայոց կաթողիկոսի նստավայրն է։ Տաճարի ներսում գտնվում է նաև թանգարանը, որտեղ պահվում են բազմաթիվ մասունքներ, այդ թվում Լոնգինի նիզակը, որով նաև ծակել է Քրիստոսի կողը և Նոյան Տապանի Մասնիկը։ Ճաշի ընդմիջում։ Այնուհետև մենք կայցելենք Զվարթնոցի տաճարը։ Այն հայկական միջնադարյան ճարտարապետության գոհարներից է, որի անվանումը թարգմանաբար նշանակում է «Հրեշտակների բազմություն», ովքեր երևացել են սբ. Գրիգորին տեսիլքի տեսքով։ Տաճարը կառուցվել է Ներսես 3-րդ Տայեցի կաթողիկոսի օրոք՝ 643–652 թթ-ին։ Հսկայական տաճարի օծման արարողությանը ներկա է գտվել Բյուզանդիայի կայսր Կոնստանտ 2-րդը, ինչից հետո ցանկաթյուն է հայտնել նմանատիպը կառուցելու Կոստանդնուպոլսում։ Այնուհետև մենք կվերադառնանք Երևան և կայցելենք մեծագույն հայ ռեժիսոր և սցենարիստ Սերգեյ Փառաջանովի տուն-թանգարանը։ Նա ստեղծել է նոր էջ ֆիլմի պատմության մեջ, իսկ նրա նկարչական արվեստը բացառիկ է աշխարհում։ Գալա ընթրիք հայկական ավանդական ռեստորաններից մեկում, որտեղ Դուք կըմբոշխնեք հայկական ավանդական կերակուրները, կենդանի երաժշտությունն ու պարերը։ Վերադարձ հյուրանոց։ 

Օր 7։
Նախաճաշ հյուրանոցում։ Ճանապարհում օդանավակայան։

Գները նախատեսված են մեկ անձի համար երկտեղանոց սենյակում

Hotel 2-3 per. 4-10 per. 11+ per. Additional for SGL
HrazdanNareElysium Gallery 416300 AMD 279500 AMD 224846 AMD 42000 AMD
AraratMinotelNairiBass Boutique 456400 AMD 319400 AMD 264900 AMD 48000 AMD
Opera SuiteHiltonHyatt PlaceParis 566453 AMD 429385 AMD 373800 AMD 105000 AMD

Հարցման համար սեղմեք գնի վրա

Խմբակային տուրեր երաշխավորված մեկնումով

Hotel

HrazdanNare,

Elysium Gallery

Ararat, Nairi,

Minotel,

Bass Boutique

Opera Suite,

Hyatt Place,

HiltonParis

05.09.2016 – 11.09.2016

252000 AMD 292000 AMD 398000 AMD

19.09.2016 – 25.09.2016

252000 AMD

292000 AMD

398000 AMD

10.10.2016 – 16.10.2016

252000 AMD

292000 AMD

398000 AMD

24.10.2016 – 30.10.2016

252000 AMD

292000 AMD

398000 AMD

07.11.2016 – 13.11.2016

252000 AMD

292000 AMD

398000 AMD

21.11.2016 – 27.11.2016

252000 AMD

292000 AMD

398000 AMD

Additional for SGL

105000 AMD

105000 AMD

105000 AMD

Հարցման համար սեղմեք գնի վրա

ՏՈՒՐԻ ԱՐԺԵՔԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է՝ տրանսֆերներ հարմարավետ տրանսպորտային միջոցով ամբողջ ծրագրի ընթացքում, գիշերակաց հյուրանոցներում, երկու անգամյա սնունդ (նախաճաշ և ճաշ), օտար լեզվին տիրապետող հմուտ ուղեկցորդի ծառայություն, ծրագրով նախատեսված այցելությունների մուտքի տոմսեր, կոնյակի և գինու համտեսում, հրաժեշտի ընթրիք։

ՏՈՒՐԻ ԱՐԺԵՔԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ՝ ավիափոխադրում, բժշկակական ապահովագրություն, ոգելից խմիչքներ։

Նորություններ