Սրճարաններ / Ռեստորաններ

Երևանում կան բազմաթիվ սրճարաններ և ռեստորաններ։ Դրանց մեծ մասը կենտրոնացված է քաղաքի կենտրոնական հատվածում։ Յուրաքանչյուր մարդ կարող է այստեղ գտնել իր ճաշակին համապատասխան վայր ժամանակ անցկացնելու, սնվելու, շփվելու ընկերների և մտերիմների հետ և նույնիսկ աշխատելու համար։ Սրճարանները շատ բազմազան են Երևանում։ Կան սրճարաններ, որոնք մասնագիտացված են տարատեսակ սուրճի տեսակներ մատուցելու մեջ, կան էկո սրճարաններ, որտեղ օգտագործվում է բացառապես էկոլոգիապես մաքուրս սնունդ, կան անտիկաֆե կոչվող սրճարաններ, որտեղ գործում է ժամավճար, իսկ սուրճը, թեյը և քաղցրավենիքը տրամադրվում է անվճար, կան թեյարաններ, կան մանկական սրճարաններ, կան արվեստագետների համար հետաքրքիր նյութերով հարուստ սրճարաններ և այլն։ Երևանում շատ են նաև բացօթյան սրճարանները։
Ռեստորանները նույնպես բազմաթիվ և տարատեսակ են Երևանում։ Այստեղ Դուք կարող եք հանդիպել  ՝ հայկական ազգային, հունական, իտալական, ռուսական, վրացական, չինական, արևելյան, ճապոնական, ֆրանսիական, հնդկական, արաբական, իսպանական, չեխական, բրազիլական և այլ խոհանոցներ։ Յուրաքանչյուր ռեստորանը յուրովի ձևավորմամբ հիշեցնում է այս կամ այն երկիրը։ Կան ինչպես արագ սննդի կետեր, այնպել էլ ռեստորաններ, որտեղ կարող եք վայելել Ձեր ժամանցը գեղեցիկ կենդանի երաժշտության ներքո։
 

Շառլ

Ֆրանսիական ռեստորան
Հասցե` Թամանյան փող. 3/40, Երևան
Հեռ․` (374 10) 542621 

Ծիրանի

Ծիրանի ռեստորանային համալիրում Դուք կարող եք վայելել գեղեցիկ կանաչապատ այգին և համեղագույն ավանդական կերակրատեսակները ՝պատրաստված հմուտ խոհարարների կողմից։
Հասցե` Բաբաջանյան թաղ., 3-րդ փող., N1
Հեռ.` (374 55) 850950 (374 99) 850950 

Քոֆիսթորի

Վայր, որտեղ կգտնեք համեղ սուրճերի լայն տեսականի։
Հասցե` Նալբանդյան փող., 98/9 Երևան
Հեռ.` (374 11) 440000 

Գրին Բին

Հաճելի վայր մեկ գավաթ համեղ սուրճ ըմպելու համար։
Հասցե` Ամիրյան փող., 10 Երևան
Հեռ.` (374 10) 529279, (374 11) 529279 

Մալոկո սրճարան

Հաճելի և ջերմ մթնոլորտեվ սրճարան։
Հասցե` Թումանյան փող. 40, Թամանյան փող. 1, Երևան
Հեռ.` (374 99) 531327 , (374 96) 531327 

Իլ Կոնտի

Իտալական սրճարան- ռեստորան։
Հասցե` Արամի փող. 64, Երևան
Հեռ.` (374 10) 600620, (374 99) 911933 

Քոֆի Շոփ

Սրճարան
Հասցե` Ամիրյան փող. 4/5, Հին Երևանցու փող. 2, Երևան
Հեռ.` (374 11) 263333, (374 99) 263333, (374 11) 273333 

Լա Պիացցա

Իտալական սրճարան - ռեստորան
Հասցե`Հյուսիսային պող. 5, Երևան
Հեռ․` (374 11) 540505 

Միլոս հունական պանդոկ

Միլոս հունական պանդոկը գտնվում է Երևանի կենտրոնական հատվածում՝ Նալբանդյան և Թումանյան փողոցների խաչմերուկում։ Հունական խոհանոցի սիրահարների համար սա հիանալի ընտրություն է։ Այստեղ Դուք կվայելեք հմուտ խոհարարի համեղ և թարմ հունական կերակրատեսակները, կենդանի երաժշտությունը և պարերը, բարեհամբյուր անձնակզմի սպասարկումը և ջերմ, յուրօրինակ մթնոլորտը։
Հասցե՝ Նալբանդյան 23, Երևան, ՀՀ
Հեռ․՝ (374 10) 58 43 43

Նորություններ