Համառոտ ինֆորմացիա

Աշխարհագրություն

Հայաստանի Հանրապետությունը գտնվում է Անդրկովկասում։ Այն ունի սահմաններ Ադրբեջանի և Իրանի հետ հարավում, Թուրքիայի հետ ՝ արևմուտքում և Վրաստանի հետ ՝հյուսիսում։ Ելք դեպի ծով Հայաստանը չունի։ Հայաստանի մայրաքաղաքը վարդագույն Երևանն է։
Հայաստանի Հանրապետությունը բաժանվում է տաս վարչական մարզերի և Երևանի։

Մարզ                                   Մարզկենտրոն
Արագածոտնի մարզ             Աշտարակ
Արարատի մարզ                   Արտաշատ
Արմավիրի վարզ                   Արմավիր 
Վայոց Ձորի մարզ                 Եղեգնաձոր
Գեղարքունիքի մարզ            Գավառ
Կոտայքի մարզ                      Հրազդան
Լոռվա վարզ                          Վանաձոր
Սյունիքի մարզ                      Կապան
Տավուշի մարզ                       Իջևան
Շիրակի մարզ                        Գյումրի

Հայաստանի ռելիեֆը հիմանակում լեռնային է ՝բազում գետերով և ոչ բազմաթիվ անտառներով: Երկրի տարածքը կազմում է մոտ 30000 ք․ կմ․, որի 90% գտնվում է ծովի մակերևույթից 1000 մ․ բարձրության վրա։ Ամենաբարձր կետը Արագած սարի գագաթն է՝ 4095 մ․, իսկ ամենաստորին կետը՝ 400 մ․ ցածր ծովի մակերևույթից։ Ռեգիոնի և Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետը Արարատ սարն  է (5165 մ․), որը 1920թ-ից գտնվում է Թուրքիայի տարածքում։ Հայաստանի ամենամեծ լիճը՝ Սևանա լիճն է, որը գտնվում է ծովի մակարդակից 1900 մ․ բարձրության վրա։ Լճի միջին խորությունը կազմում է 26,8 մ, իսկ առավելագույնը՝ 80մ․։ Հայաստանի կլիման մայրցամաքային է՝ ամռանը շոգ է, իսկ ձմռանը՝ ցուրտ։ Բնակչությունը կազմում է մոտավորապես 3 միլլիոն մարդ, որոնց 98% հայազգի են։

Պատմություն

Հայկական Բարձրավանդակի վրա առաջին քաղաքական կազմավորումները ձևավորվել են դեռևս մ․թ․ա․ 2-րդ հազարամյակում։ Դրանցից էր Ուրարտուն (հին ջհուդերեն նշանակում է «Արարատի երկիր»), որն իր շուրջը համախմբել էր տարբեր իշխանական ցեղեր։ Այդ իշխանությունների մեջ մարդիկ խոսում էին տարբեր լեզուներով, բայց գտնվում էին մեկ պետության կազմում, որը դարեր շարունակ եղել է հարավ-արևելյան Ասիայում ամենահզորներից մեկը։ «Արմենիա» անվանումը հանդիպում է դեռևս մ․թ․ա․6-րդ դարում։ Հայկական լեգենդներում հիշատակվում է հայ ազգի հիմնադրի ՝ Հայկի անունը, ինչի պատճառով մենք անվանում ենք մեզ հայ, իսկ մեր երկիրը՝ Հայաստան։  Ավելի քան 2 հազարամյակ Հայաստանը պահպանել է իր պետականությունը, սակայն ժամանակ առ ժամանակ եղել է հռոմեական, պարսկական, բյուզանդական, պարթևական և արաբական լծի տակ։ Սկսած 1375թ․-ից, ավելի քան 450 տարի հայերը ապրել են թուրքական և պարսկական լծի տակ։ Հայ ազգի պատմության ամենասոսկալի իրադարձությունն է հայկական ցեղասպանությունը՝ իրագործված 1915-1916թ․ Արևելյան Թուրքիայում, որի ընթացքում զոհվել է 1,5 միլլիոն մարդ, իսկ 600 հազար մարդ տեղհանվել և աքսորվել են Սիրիայի և Միջագետքի անապատային տարածքներ, որտեղ մեծ մասը զոհվել է։ 1936թ․-ին Հայաստանը ներգրավվեց ԽՍՀՄ-ի կազմի մեջ։ Իր անկախ պետականությունը Հայաստանը վերակագնեց 1991թ․-ին՝ ԽՍՀՄ փլուզումից հետո։
Ցավոք, այժմյան Հայսատանը կազմում է Հայկական բարձրավանդակի միայն մի փոքր մասը։ Նախքին Հայաստանի պատմական կենտրոնը՝ Արարատ սարի (5165մ.) շրջակայքը և Վանալիճը այժմ գտնվում են Թուրքիայի տարածքում։
Հայաստանի մայրաքաղաքը՝ Երևանը  գտնվում է հսկայական միջլեռնային գոգավորության մեջ՝ Թուրքիայի սահմանից ոչ հեռու։ Երևանը աշխարհի ամենահին քաղաքներից մեկն է։ Այն հիմնադրվել է դեռևս մ․թ․ա․ 782թ-ին ուրարտական թագավոր Արգիշտի 1-ինի կողմից, որպես Էրեբունի ամրոց։

Կրոն

Քրիստոնեությունը Հայաստանում հայտվել է մ․թ․ I դարում, երբ երկրում քարոզում էին Հիսուսի առաքյալները՝ Թադևոսը և  Բարդուղիմեոսը։ Այդ իսկ պատճառով հայակական եկեղեցին անվանվել է Առաքելական։ 301թ․-ին Հայաստանի թագավոր Տրդատ III-ը հռչակեց քրիստոնեությունը որպես պետական կրոն և, այսպիսով, Հայաստանը դառձավ առաջին պետությունը, որն ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն։

Մշակույթ և սպորտ

Հայկական մշակույթի պատմությունը սկիզբ է առնում դեռևս 6-5 դդ մ․թ․ա․ և հանդիսանում է ավելի հին ուրարտական մշակույթի շարունակությունը։ Հայաստանը համաշխարհային մշակույթի հնագույն կենտրոններից մեկն է։ Անցնելով անկախության քարքարոտ ճանապարհը, լինելով Մարաստանի, Մակեդոնիայի, Պարսկաստանի և Օսմանյան Թուրքիայի լծի տակ, հանդիսանալով Հունաստանի և Հռոմի վեճի առարկա, դիմանալով արաբների հարձակումներին՝ Հայաստանը միևնույն է կարողացել է պահպանել իր յուրօրինակ մշակույթը։ Հայկական արվեստի և մշակույթի մեջ հաճախ հանդիպում են դիցաբանական, իսկ ավելի ուշ շրջանում աստվածաշնչյան թեմաներ։ Առավել նշանակալից է հայ ճարտարապետների ներդրումը ամբողջ աշխարհում քրիստոնեական տաճարաշինության զարգացման գործում։ Ինչպես և հայկական ճարտարապետությունը, այնպես էլ քանդակագործությունը տարբերվում է յուրօրինակությամբ և բացառիկությամբ։ Առավել ուշագրավ են հայկական խաչքարները, որոնք իրենցից ներկայացնում են գերեզմանաքարեր՝ փորագրված, որպես կանոն ուղղաձիգ տեղադրվող, որոնց մի լայն կողմի վրա փորագրված կոմպոզիցիայի հիմնական տարրը խաչն է։ Համաշխարհային ճանարում են գտել նաև հայկական մանրանկարները, օրիգինալ գրականությունը, պատմագրությունը, գորգագործությունը և բազմաժանր երաժշտությունը։ Հայկական մշակույթի և սպորտի հանրահայտ ներկայացուցիչներից են՝ ճարտարապետներ` Բալյանների ընտանիքը (Դոլմաբախչե, Բյլերբեի, Չիրագան ամրոցներ, Օրտակոյ մզկիթը և այլն), Ալեքսանդր Թամանյանը, նկարիչներ՝ Հովհաննես Այվազովսկին, Մարտիրոց Սարյանը, կոմպոզիտերներ և երաժիշտներ՝ Արամ Խաչատրյանը, Տիգրան Համասյանը, Շեր Սարգսյանը, Շարլ Ազնավուրը, ՍՈԱԴ ռոք խումբը, լուսանկարիչ Յուսուֆ Քարշը (Ուինստոն Չերչիլի, Ջավախարլալ Ներուի, Յան Սիբելիուսի, Մարիան Անդերսոնի, Հեմինգուեի և այլ հանրահայտ անձանց դիմանկարներ) , ավիակոնստրուկտոր Արտեմ Միկոյանը, սպորտսմեններ՝ Անդրե Աղասին (թենիս), Դավիթ Նալբանյանը (թենիս), Հենրիկ Մխիթարյանը (ֆոտբոլ), Յուրիյ Ջորկաեֆը (ֆոտբոլ), Գարրի Կասպարովը (շախմատ), Լևոն Ահարոնյանը (շախմատ), Արթուր Աբրահամը (բոկս) և այլոք։

Հայերեն Լեզու

Հայերեն լեզուն հանդիսանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ։
Հնդեվրոպական լեզուների մեջ համարվում է հնագիրներից մեկը։ Հնագույն հայկական տեքստերը պայպանվել են V դարավերջի ձեռագրերում։ Ժամանակակից հայերեն այբուբենը ստեղծվել է մ․թ․ 406 թ-ին Մեսրոպ Մաշտոցի կողմից։ Ի սկզբանե, այբուբենը բաղկացած էր 36 տառից,իսկ XII-րդ դարում  ավելացան ևս 3-ը, և այժմ տառերի թիվն է 39-ը։

Հայկական խոհանոց

Հայկական խոհանոցային ավանդույթները ծագում են հնագույն ժամանակներից և համարվում են ամենահնագույններից մեկը Եվրոպայում և Անդրկովկասում։ Հայտնի է, որ հայերը տիրապետում էին խմորման և հացի պատրաստման գործընթացներին դեռևս 2500 տարի առաջ։ Բազմաթիվ հայկական ճաշատեսակների պատրաստման ավանդույթները, որոնք ունեն դարերի պատմություն, ինչպիսիք են՝ խորոված, տոլմա, քյուֆթա, մածուն, լավաշ, գաթա, ղափամա և այլն, մինչ օրս մնացել են անփոփոխ։

Պետական կառուցվածք

Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է։ Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման և հավասարակշռման սկզբունքի հիման վրա։ 
Հանրապետության Նախագահը պետության գլուխն է։ Հանրապետության նախագահն ընտրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից գաղտնի ընտրություններով՝ հինգ տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող զբաղեցնել նախագահի պաշտոնը 2 անգամից ավել։ Հայաստանում բարձրագույն օրենսդիր մարմինը միապալատ Ազգային Ժողովն է։ Ազգային Ժողովը կազմված է հարյուր երեսունմեկ պատգամավորից։ Ազգային Ժողովն ընտրվում է համապետական ընտրությունների միջոցով՝ հինգ տարի ժամկետով։

Արժույթ

Հայաստանի պետական արժույթը դրամն է, որը հավասար է 100 լումայի, սակայն լումաներն այժմ շրջանառության մեջ չեն։ Դրամ տերմինը թարգմանվում է ինչպես գումար։ Հայկական դրամը շրջանառության մեջ է մտել 1993թ-ին՝ նոյեմբերի 22-ին։ Այժմ շրջանառության մեջ հանդիպում են 1000, 5000,10000, 20000, 50000, 100000 թղթադրամները, որոնք բավականին պաշտպանված են և պատկերում են հայ մշակույթի և գիտության հայտնի ներկայացուցիրներին,ինչպես նաև ճարտարապետական հուշարձաններ։

Վիզա

Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագրի ստացման կանոններին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։

Նորություններ