Օր 1։
Ժամանաում Հայաստանի մայրաքաղաք՝ Երևան, որն աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է։ Կարճ պտույտ քաղաքով և տեղավորում հյուրանոցում։

Օր 2։ Ծանոթացում Հայաստանի պատմության և մայրաքաղաք Երևանի հետ։ Մատենադարան։ Պատմության ազգային թանգարան։ Ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված հուշահամալիր։ 
Նախաճաշ հյուրանոցում։ Այցելություն Մեսրոպ Մաշտոցի անվան  գիտահետազոտական կենտրոն՝Մատենադարան, որտեղ պահվում են հին հայկական մատենագրերը։ Հայաստանի պատմության մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար մենք կայցելեն Հայաստանի պետական պատմության թանագարան, որը կտեղափոխի բոլոր այցելուներին հնագույն անցյալ։ 2000 ամյա մետաղադրամներ, զարդեր, գորգեր, կենցաղային իրեր, այս ամենը և այլ բազմազան իրերը  (մոտ 400000 էկսպոնատ) ցուցադրված են թանգարանում։ Կարճ ընդմիջում ճաշի համար, որի ընթացքում Դուք կվայելեք հայկական տոլմայի անմոռանալի համը։ Ճաշից հետո մեզ սպասվում է 1915թ-ին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի և թանգարանի այցելությունը։ Վերադարձ հյուրանոց։

Օր 3. Սբ Հռիփսիմե եկեղեցի, Էջմիածնի Մայր Տաճար, Զվարթնոց տաճար, Գաֆեսչյանի անվան արվեստի կենտրոն, Կասկադ համալիր։
Նախաճաշ հյուրանոցում։ Մեր ճանապարհորդությունը սկսվում է այպես կոչված «Հայկակական Վատիկանի»՝ Էջմիածին  քաղաքի այցելությունից։ Առաջին կանգառը մենք կիրականացնենք Սբ․ Հռիփսիմե (618 թ.) եկեղեցու մոտ, որն ընգրկված է ՅՈւՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։ Մեր հաջորդ կանգառն է Էջմիածնի Մայր Տաճարը, որը Հայ Առաքելական եկեղեցու կենտրոնն է և Ամենայն Հայոց կաթողիկոսի նստավայրը։ Տաճարի ներսում գտնվում է նաև թանգարանը, որտեղ պահվում են բազմաթիվ մասունքներ, այդ թվում Լոնգինի նիզակը, որով նա ծակել է Քրիստոսի կողը և Նոյան Տապանի Մասնիկը։ Ճաշի ընդմիջում։ Այնուհետև մենք կայցելենք Զվարթնոցի տաճարը։ Այն հայկական միջնադարյան ճարտարապետության գոհարներից է, որի անվանումը թարգմանաբար նշանակում է «Հրեշտակների բազմություն», ովքեր երևացել են սբ. Գրիգորին տեսիլքի տեսքով։ Տաճարը կառուցվել է Ներսես 3-րդ Տայեցի կաթողիկոսի օրոք՝ 643–652 թթ-ին։ Հսկայական տաճարի օծման արարողությանը ներկա է գտվել Բյուզանդիայի կայսր Կոնստանտ 2-րդը, ինչից հետո ցանկաթյուն է հայտնել նմանատիպը կառուցելու Կոստանդնուպոլսում։ Այնուհետև մենք կվերադառնանք Երևան և կայցելենք Գաֆեսչյանի անվան արվեստի ցուցասրահը, որը հանդիսանում է ժամանակակից արվեստի համաշխարհային կենտրոններից մեկը։ Երեկոյան մեզ սպասվում է զբոսանք հայերի ամենասիրված վայրերից մեկում՝ Կասկադի համալիրում։ Վերադարձ հյուրանոց։

Օր 4։ Գեղարդ վանական համալիր։ Հեթանոսական տաճար Գառնի։ Քարերի սիմֆոնիա։ Գորգերի գործարան։
Նախաճաշ հյուրանոցում։  Մենք կուղևորվենք դեպի Գեղարդ վանական համալիր (IV դ.)։ Սա բացառիկ ճարտարապետական կառույց է, որն ընգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հուշարձանների ցանկում։ Ավելի ամբողջական անվանումն է Գեղարդավանք, այսինքն «նիզակի վանք»։ Այս անվանումը վանքը ստացել է Լոնգինի նիզակից, որով նա ստուգում էր խաչված Հիսուս Քրիստոսի կենդանությունը։ Ըստ հավաստի աղբյուրների Թադևոս առաքյալն այն բերել է Հայաստան՝ Գեղարդանաք։ Այժմ նիզակը գտնվում է Էջմիածնի թանգարանում։ Մեր հաջորդ կանգառը Գառնու տաճարն է՝ նվիրված Միհր արևի և լույսի աստծուն։ Այն միակ պահպանված հեթանոսական տաճարն է Հայաստանի տարածքում։ Տաճարի հարևանությամբ պահպանվել են նաև հին ամրոցի (76 թ․), թագավորական պալատի և բաղնիքի (III դ․) մնացորդներ։ Այնուհետև մեզ սպասվում է կարճատև քայլարշավ դեպի բնության կերտած հրաշքներից մեկը՝ քարերի սիմֆոնիան։ Ինչից հետո մենք կճաշենք հայկական ավանդական մթնոլորտում և կհետևենք թոնրատանը հայկական լավաշ  թխելու արարողությանը։ Ճաշից հետո մենք կվերադառնանք Երևան և կայցելենք «Մեգերյան» կարպետների գործարանը։ Այստեղ Դուք կկարողանաք հետևել գորգերի պատրաստման գործընթացին՝ բնական ներկերով թելերի ներկմանը, ձևումը, կտրումը և այլն։ Վերադարձ հյուրանոց։

Օր 5 Ծաղկաձոր, Սևանա լիճ, Հաղարծին, Գոշավանք։
Նախաճաշ հյուրանոցում։ Ուղևորություն դեպի հանրահայտ լեռնադահուկային հանգստավայր՝  Ծաղկաձոր։ Այստեղ մենք կբարձրանանք ճոպանուղով (1-ին գիծ՝ 1137մ․) և կվայելենք ձմեռային գեղատեսիլ տեսարանները։ Անյուհետև մենք կայցելենք Կեչառիս վանական համալիրը (XI—XIII դդ.), որը եղել է Հայաստանի մեծագույն հոգևոր կենտրոններից մեկը և ունեցել է իր դպրոցը։ Հաջորդ ծրագրով նախատեսված կանգառը Սևանա լիճն է։ Այն գտնվում է ծովի մակարդակից 1900մ․ բարձրության վրա, ունի 1240 կմ քառ․ մակերես և մինչև 83 մ․ խորություն։ Ուշագրավ է նաև այստեղ գտնվող Սևանավանքը, որը գտնվում է լճի հյուսիս-արևամտյան հատվածում։ Սա էլ կլինի մեր հաջորդ կանգառը։ Նախքինում վանքը գտնվում էր կղզյակի վրա, սակայն ժամանակի հետ լճի մակարդակի պակասելու հետևանքով, այժմ կանգնած է թերակղզու վրա։ Այնուհետև մեզ սպասվում է անմահական ճաշ՝ Սևանյան ձկան խորոված։ Ռեստորանից բաղվում է գեղեցիկ տեսարան դեպի «կապուտաչյա Սևան»։ Ճաշից հետո մենք կուղևորվենք դեպի Տավուշի մարզ, որտեղ մենք կայցելենք Հաղարծին վանական համալիրը։ Այն կառուցվել է 10-13 դդ-ում։ Հիմանկանում վանքը եղել է Բագրատունիների իշխանության տակ ,և հենց այստեղ է գտնվում նրանց թագավորական դամբարանը։ Այնուհետև մենք կայցելենք Գոշավանքը, որը եղել է Հայաստանի խոշորագույն արվեստի, կրթական և հոգևոր կենտրոններից մեկը։ Ինչից հետո մեզ սպասվում է համեղ ընթիք Հայաստանի ամենագեղեցիկ և կանաչ քաղաքներից մեկում՝ Դիլիջանում, որտեղ և մենք կգիշերենք։

Օր 6. Սանահին, Միկոյան եղբայրների տուն-թանգարան, Հաղպատ։
Նախաճաշ հյուրանոցում։ Այսօր մենք կուղևորվենք դեպի Լոռվա մարզ, որտեղ են գտնվում Սանահինի և Հաղպատի վանական համալիրները, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՈ-յի Համաշխարհային Ժառանգության հուշարձանների ցանկում։ Առաջնահերթ մենք կայցելենք Սանահինը։ Վանքի ամվանումը բառացիորեն նշանակում է սա նրանից հին է, ինչը նշանակում է, որ Սանահինը ավելի հին է քան Հաղպատը։ Սանահինը ուներ ընդարձակ հողատարածքներ, որտեղ բնակվում էին 300-500 վանական։ Մեր հաջորդ կանգառը կլինի Միկոյան եղբայրների տուն-թանգարանը։ Անաստաս Միկոյանը եղել է Խորհրդային պետական և քաղաքական գործիչ, իսկ նրա եղբայրը՝ Արտյոմ Միկոյանը՝ աշխարհահռչակ ավիակոնստրուկտոր, ով ստեղծել է ՄԻԳ ռազմական օդանավը։ Ճաշային ընդմիջում, որից հետո մենք կայցելենք մարզի ամենախոշոր վանական համալիրը՝ Հաղպատը։ Այն միջնադարյան Հայաստանի նշանակալից հուշարձաններից մեկն է, որն առանձնանում է ասիմետրիկ կոմպոզիցիային կոմպակտությամբ և գեղեցիկ սիլուետով։ Այնուհետը մենք կվերադառնանք Երևան և կգիշերենք այնտեղ։

Օր 7։ «Արարատ» կոնյակի գործարան, Վերնիսաժ։
Նախաճաշ հյուրանոցում։ Այսօր մենք կայցելենք «Արարատ» Կոնյակի գործարանը և Վերնիսաժը, որտեղ Դուք կծանոթանաք հայ ավանդական արվեստագետների հետ, ովքեր վաճառում են բազմաթիվ ձեռագործ հուշանվերներ։ «Արարատ» կոնյակի գործարանը բազմիցս արժանացել է բազում մրցանակների համաշխարհային ցուցահանդեսների ժամանակ։ Իզուր չէ, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուիլիամ Չերչիլը երկարակեցության գրավական էր համարում հայկական կոնյակը։ Ազատ ժամանակ։

Օր 8։ Խոր Վիրապ, «Արենի» գինու գործարան, Նորավանք, «ՏաԹևեր», Տաթևի վանական համալիր, «Սատանի» կամուրջ։
Նախաճաշ հյուրանոցում։ Մեր այսօրվա ճանապարհորդությունը կսկսվի Խոր Վիրապ վանքի այցելումով։ Այն գտնվում է Արարատ լեռան մոտ՝ Լուսառատ գյուղի շրջակայքում։ Վանքը կառուցվել է ստորգետնյա բանտի վրա, որտեղ, ըստ պատմության, հայ թագավոր Տրդատ 3-րդը 15 տարի գերության մեջ էր պահում սբ․ Գրիգոր Լուսավորչին, մինչև 301 թ․-ին պետականորեն ընդունվեց քրիստոնոություն։ Այնուհետև կայցելենք «Արենի» գինու գործարանը և կծանոթանանք գինու պատրաստման պրոցեսին՝ տարատեսակ գինիներ համտեսելով։ Ինչից հետո կայցելենք Նորավանքը, որը թվագրվում է 3-րդ դարից։ Այս վանքը հայկական միջնադարյան ամենագեղեցիկ կառույցներից մեկն է։ Ապա մենք կըմբոշխնենք տեղական ճաշը գինեգործությամբ հայտնի Արենի գյուղի գինետներից մեկում։  Ճաշից հետո մենք կուղևորվենք դեպի Գինեսի ռեկորդների գրքում գրանցված աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղի՝ «ՏաԹևեր», որի թևերի վրա կճախրենք դեպի Տաթևի վանք։ Այն կառուցվել է 895-906 թթ․ և 9-րդ դարում հանդիսացել է Սյունիքի հոգևոր կենտրոնը։ Այստեղ բնակվել է ավելի քան 1000 վանական։ Մեր հաջորդ կանգառն է «Սատանի» կամուրջը։ Այս՝բնության կողմից կերտված հուշարձանը ապշեցնում է իր քարանձավներով և հանքային ջրերով լողավազաններով։ Հսկայական ստալակտիդները նույնիսկ ցերեկը զարհուրելի տեսք են հաղորդում հուշարձանին։ Այնուհետև մենք կուղևորվենք դեպի Գորիս, որտեղ կընթրենք և կգիշերենք։

Օր 9։ Խնձորեսկ, Քարահունջ, Ջերմուկ, Գալա ընթրիք։
Նախաճաշ հյուրանոցում, ինչից հետո կուղևորվենք դեպի Խնձորեսկ գյուղ։ Ասում են, որ գյուղն իր անվանումը ստացել է տեղանքում բազմաթիվ խնձորենիների առկայության պատճառով։ Գյուղի ամենաուշագրավ վայրը քարանձավների բնակավայրն է։ Հին Խնձորեսկը տեղակայված էր 3 կմ խորություն ունեցող կիրճի լանջերին։ Երկար ժամանակ այն Սյունիքի ամենամարդաշատ գյուղերից մեկն էր։ Այնուհետև մենք կայցելենք Քարահունջ նախապատմական մեգալիթյան կառույցը, որը գտնվում է ծովի մակարդակից 1770 մ բարձր հարթավայրի վրա։ Ինչից հետո մենք կուղևորվենք դեպի Հայաստանի բժշկական զբոսաշրջության կենտրոն համարվող՝ Ջերմուկ քաղաք։ Այստեղ մենք կհամտեսենք հանրահայտ հանքային ջուրը և կվայելենք չքնաղ բնությունը։ Ջերմուկում մենք կճաշենք և կվերադառնանք Երևան՝ հյուրանոց։ Երեկոյան մեզ սպասվում է Գալա ընթրիք հայկական ավանդական ռեստորաններից մեկում, որտեղ Դուք կըմբոշխնեք հայկական ավանդական կերակուրները, կենդանի երաժշտությունն ու պարերը։ Վերադարձ հյուրանոց։

Օր 10։
Նախաճաշ հյուրանոցում։ Ճանապարհում օդանավակայան։

Գները նախատեսված են մեկ անձի համար երկտեղանոց սենյակում

Hotel

2-3 per.

4-10 per.

11 + per.

Additional for SGL

Additional for 7 lunches and 2 dinners

HrazdanNareElysium Gallery

672323 AMD

377296 AMD

290969 AMD

85000 AMD

45000 AMD

AraratMinotelNairiBass Boutique

719027 AMD

424000 AMD

337673 AMD

155000 AMD

45000 AMD

Opera SuiteHiltonHyatt PlaceParis

847463 AMD

552436 AMD

466109 AMD

 225000 AMD

45000 AMD

Հարցման համար սեղմեք գնի վրա

Խմբակային տուրեր երաշխավորված մեկնումով

Hotel

HrazdanNare,

Elysium Gallery 

Ararat, Nairi,

Minotel,

Bass Boutique

Opera Suite,

Hyatt Place,

Hilton, Paris

09.09.2016 – 18.09.2016

332000 AMD 379000 AMD 507000 AMD

14.10.2016 – 23.10.2016

332000 AMD

379000 AMD

507000 AMD

11.11.2016 – 20.11.2016

332000 AMD

379000 AMD

507000 AMD

Additional for SGL

85000 AMD

155000 AMD

 225000 AMD

Additional for 7 lunches

and 2 dinners

45000 AMD

45000 AMD

45000 AMD

Հարցման համար սեղմեք գնի վրա

ՏՈՒՐԻ ԱՐԺԵՔԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է՝ տրանսֆերներ հարմարավետ տրանսպորտային միջոցով ամբողջ ծրագրի ընթացքում, գիշերակաց հյուրանոցներում, նախաճաշ և ճաշ (ըստ հարցման), օտար լեզվին տիրապետող հմուտ ուղեկցորդի ծառայություն, ծրագրով նախատեսված այցելությունների մուտքի տոմսեր, կոնյակի և գինու համտեսում, հրաժեշտի ընթրիք։

ՏՈՒՐԻ ԱՐԺԵՔԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ՝ ավիափոխադրում, բժշկակական ապահովագրություն, ոգելից խմիչքներ։

Նորություններ