Արմավիրի վարզ

Արմավիրը գտնվում է Հայաստանի արևմտյան հատվածում։ Արմավիրի մարզկենտրոնն Արմավիր քաղաքն է, իսկ ամենախոշոր քաղաքը Վաղարշապատն է (Էջմիածին)։ Մարզի տարածքը կազմում է 1242 քառ․ կմ, բնակչությունը՝ 284 հազ մարդ։ Գտնվում է 800-1000 մ բարձրության վրա։
Մարզի տարածքը եղել է պատմական Հայաստանի Այրարատ նահանգի մի մասը։ Կլիման խիստ ցամաքային է։ Մթնոլորտային տեղումների քանակը չի գերազանցում 300 մմ։ Ամառը շոգ է, տևական (4-5 ամիս)։
Պատմաճարտարապետական մեծագույն արժեք են ներկայացնում ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության կազմում ընգրկված Էջմիածնի վանքը, Զվարթնոց տաճարի ավերակները, ինչպես նաև Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե, Շողակաթ եկեղեցիները և Սարդարապատի հուշահամալիրը, որը կառուցվել է Սարդարապատի մարտում զոհվածների հիշատակին։ Որդան Կարմիր արգելավայրը միակ բնական արգելոցն է մարզում։ Որդան կարմիրը թրթուռի մի տեսակ է, որից հնում պատրաստում էին կարմիր գույնի ներկ, որն օգտագործվում էր հիմանկանում մանրանկարչության մեջ։
Այստեղ գտնվող Էջմիածին քաղաքը հանդիսանում է համայն հայության սրբատեղին և Հայոց Կաթողիկոսի նստավայրը։
Արմավիրում է գտնվում նաև ատոմակայանը և Հայաստանի գլխավոր օդանավակայանը՝ Զվարթնոցը։

Սուրբ Հռիփսիմե եկեղեցի

Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին հայկական նշանավոր եկեղեցիաներից մեկն է, որը գտնվում է Էջմիածին քաղաքում։ Հռիփսիմեի տաճարը պատկանում է միջնադարյան Հայաստանի եկեղեցական կառույցների առավել կատարելագործված տիպին։
Ավանդության համաձայն, սբ․Հռիփսիմեն և սբ․ Գայանեն քրիստոնյա կույսերի հետ, խուսափելով Դիոկղետիանոս կայսեր (284-305) հալածանքներից, փախչում են Հայաստան և քրիստոնեություն քարոզում, որտեղ հայոց Տրդատ Գ Մեծ արքայի կողմից նույնպես հալածանքների են ենթարկվում և սպանվում։ Հռիփսիմյան կույսերի նահատակման տեղում Տրդատ արքան ևԳրիգոր Լուսավորիչը կառուցել են վկայարան՝ կիսագետնափոր հանգստարան, վրան՝ քարաշեն չորս սյուներով ամպհովանի։ V դ. այն ավերել են պարսիկները, ինչից հետո Սահակ Պարթևը վերակառուցել է այն։ Եկեղեցին հիմնադրվել է այդ վայրում 618 թ-ին Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի կողմից։ Ավագ խորանի արձանագրությունում կաթողիկոսն իրեն անվանել է «Շինող սրբոյ Հռիփսիմեի»։
Սբ․ Գայանեի և մյուս քրիստոնյա կույսերի համար կառուցվում են ոչ հեռու գտնվող Սբ․ Գայանե և Շողակաթ եկեղեցիները, որոնք սբ․ Հռրիփսիմե տաճարի հետ միասին ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ։

Զվարթնոց

Զվարթնոցը հայկական վաղ միջնադարյան ճարտարապետական հուշարձան է, որը գտնվում է Վաղարշապատից 3 կմ հեռավորության վրա։ 2000 թվականին այն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների ցանկում։
Զվարթնոցը կառուցվել է Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի օրոք՝ 643–652 թթ-ին։ Ենթադրվում է, որ Զվարթնոցի տարածքում է եղել հեթանոսական Տիր աստծու մեհյանը։ Ըստ Սեբեոսի՝ 301 թ-ին այստեղ են հանդիպել Հայոց Տրդատ Գ արքան և Գրիգոր Լուսավորիչը։ Տաճարի ավերման մասին պատմական աղբյուրներում հստակ տեղեկություն չկա, հավանաբար ավերվել է երկրաշարժից։ Հայտնի է, որ այն կանգուն է եղել մինչև X դարը։ XX դարի սկզբին ավերակ տաճարը ծածկված էր հողով, պեղումներ կատարվել են 1901–07 թթ-ին՝ Խաչիկ վարդապետ Դադյանի նախաձեռնությամբ, 1904-ից՝ Թորոս Թորամանյանի գիտական ղեկավարությամբ։ Այժմ առջին մակարդակը գրեթե ամբողջությամվ բերականգնված է։

Էջմիածնի Մայր Տաճար

Էջմիածնի Մայր Տաճարը Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր կրոնական շինությունն է, վաղ քրիստոնեության շրջանի հայ եկեղեցական ճարտարապետության կոթողներից մեկը, որի մի շարք լուծումներ հիմք հանդիսացան հայկական եկեղեցաշինության զարգացման համար։ Տաճարը կառուցվել է IV դարի սկզբներին (301-303)՝ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց անմիջապես հետո՝ հեթանոսական տաճարի տեղում: Ավագ խորանի տակ պահպանվել է հեթանոսական ատրուշանը։ Մայր Տաճարը կառուցվեց Հայ Եկեղեցու առաջին հայրապետի՝ Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից։ Գիշերային մենության մեջ, մտորումներով տարված Լուսավորիչը մի հիասքանչ տեսիլք տեսավ. Աստծու Միածին Որդին իջավ երկնքից և ոսկե մուրճով հարվածեց գետնին՝ ցույց տալով այն վայրը, ուր պետք է կառուցվեր Էջմիածնի Սուրբ Տաճարը։

Նորություններ