Մեր մասին

Ջերմորեն ողջունում ենք բոլորին մեր կայքում։
Մենք երիտասարդների թիմ ենք, ովքեր, պաշտելով իրենց հայրենիքը, մեծ խանդավառությամբ շտապում են ամբողջ աշխարհին պատմել ինքանտիպ և հրաշագեղ Հայաստանի մասին։ Մենք կբացահայտենք Ձեզ համար այն Հայաստանը, որին Դուք երբևէ ծանոթ չեք եղել։ Մենք կընձեռնենք Ձեզ հնարավորություն տեսնել Հայաստանը մեր աչքերով և անվերադարձ սիրահարվել մեր հյուրընկալ, գեղեցիկ և հազարամյակների հարուստ պատմություն ունեցող երկրին։
Մեր ընկերությունը կենտրոնացված է բացառապես զբոսաշրջության ներգնա սեգմենտի վրա Հայաստանի ողջ տարասծքում։
Երկիր, որն առաջինն է պետականորեն ընդունել քրիստոնեությունը, հզոր մշակույթ և հարուստ պատմություն, էկոլոգիապես մաքուր և համեղագույն սնունդ, հյուրընկալ մարդիկ և "վարդագույն" մայրաքաղաք՝ Երևան, որը 29 տարով մեծ է Հռոմ քաղաքից, այս ամենը սպասում է մեր հյուրերին, ովքեր կորոշեն այցելել Հայաստանը։ Իսկ մեր բարձրակարգ մասնագետները կանեն ամեն բան Ձեր ճամփորդությունն անմոռանալի դարձնելու և Ձեր բոլոր կարիքները հոգալու համար։
Մենք ունենք Հայաստանի տարածքում գործող ծառայությունների լայն տեսականի՝

  • Էքսկուրսիոն- ճանաչողական տուրեր
  • Գաստրոնոմիկ տուրեր
  • Լեռնադահուկային տուրեր
  • Էկո տուրեր
  • Լուսանկարչական տուրեր
  • Էքստրիմ տուրեր
  • Փոխադրումներ,
  • Հյուրանոցների ամրագրում,
  • Կորպորատիվ տուրեր,
  • Միջոցառումների կազմակերպում

Նորություններ